Ծննդոց գրքի մեկնություն 31:48

Ա. Լոպուխին

48-49. Լաբանը նրան ասաց. «Այս քարակույտն այսօր վկա է իմ ու քո միջև»։ Ահա թե ինչու Լաբանն այն կոչեց Վկայության քարակույտ, իսկ Հակոբը՝ Վկա քարակույտ։ Լաբանը Հակոբին ասաց. «Ահա այս քարակույտն ու այս կոթողը, որ կանգնեցրի,  վկա է իմ ու քո միջև»։ Դրա համար էլ քարակույտը կոչվեց Գաղաադ: [48]  …և  Միցպա, որի մասին ասաց. «Աստծու աչքը թող ինձ ու քեզ վրա լինի, և որովհետև  մենք ահա բաժանվում ենք միմյանցից։ (Սինոդական թարգ․)
   
   Հակոբի և Լաբանի միջև կնքված դաշինքի վայրի մյուս անվանումը` Միցպա է (Յոթանասնիցում` Մասիֆա), այսինքն` հսկող–պահակ է, քանի որ Լաբանն ասում է. «Մեր բաժանումից հետո միայն Աստված կլինի մեր վերակացուն՝ մեր համատեղ դաշինքի պարտավորությունների հավատարմության պահապանը: Նա կլինի նաև հավատուրաց կողմի միակ դատավորը» (Վուլգաթա. Intuatur et judicet  Dominus inter nos quando recesserimus a nobis)։ Հետագայում Սուրբ երկրի արևելահորդանանյան մասում հայտնի է եղել Միցպան կամ Գաղաադյան Մասիֆան (Դատ. 11։29)` Գադի գաղութում (Նավ. 11։3, 8, 13։26), որը տարբերվում է Բենիամինի արևմտահորդանանյան Մասիֆայից (Դատ. 20։1, 21։1): Հետագայում ամբողջ երկիրը կոչվում է Գաղաադ՝ Մովաբից մինչև հյուսիսի Հիեորոմակսը (հմմտ. Երկր. Օրենք 3։13, 34։1 և այլն)։
--------------------------------
[48](Էջմիածին թարգ․) Լաբանն ասաց նրան. «Այս քարակոյտն այսօր վկայ է իմ ու քո միջեւ»: Ահա թէ ինչու Լաբանն այն կոչեց Վկայութեան քարակոյտ, իսկ Յակոբն այն կոչեց Վկայ քարակոյտ: Լաբանն ասաց Յակոբին. «Ահա այս քարակոյտն ու այս կոթողը, որ կանգնեցրի իմ ու քո միջեւ. վկայ է այս քարակոյտը, վկայ է այս կոթողը»: Դրա համար էլ քարակոյտը կոչուեց Վկայութիւն
(Արարատ թարգ․) Եվ Լաբանն ասաց. «Այսօր այս քարակույտը վկա է իմ ու քո միջև»: Այդ պատճառով այն Գաղաադ կոչվեց:
(Գրաբար) Եւ ասէ ցնա Լաբան. Բլուրս այս վկայ ընդ իս եւ ընդ քեզ այսաւր: Եւ կոչեաց զնա Լաբան բլուր վկայութեան, եւ Յակոբ կոչեաց զնա բլուր վկայ: Եւ ասէ Լաբան ցՅակոբ. Բլուրս այս եւ արձանս այս` զոր կանգնեցի ընդ իս եւ ընդ քեզ. վկայ է բլուրս այս, վկայ է արձանս այս: Վասն այնորիկ կոչեցաւ անուն բլրոյն վկայութիւն: