Ա. Լոպուխին
Նա նրանց ասաց. «Նայելով ձեր հոր դեմքին՝ զգում եմ, որ նա ինձ հետ այնպես բարյացակամ չէ, ինչպես առաջ։ Սակայն իմ հոր Աստվածը ինձ հետ է։ [5] (Սինոդական թարգ․)
Իրենց հորը թողնելու և Քանան գնալու վճռականությամբ կանանց նախապատրաստելու ժամանակ Հակոբը շեշտում է. ա) իր նկատմամբ Լաբանի վերաբերմունքի փոխվելը, բ) աշխատանքի մեջ իր բարեխղճությունը և ջանասիրությունը, գ) Աստծո զորակցությունը, որն արդեն դրսևորվել էր Հակոբի հոտի բազմապատկման, և այժմ էլ դրսևորվում է նրան Քանան վերադառնալ ուղղորդելու մեջ։
Հակոբը երկնքի և երկրի Արարչին և ամեն ինչի Աստծուն իր հոր Աստված է կոչում` միգուցե դրանով անդրադառնալով Լաբանի տանը եղած (Ծննդ. 31:19) կուռք–աստվածների մասին իր կանանց պատկերացումներին, կամ էլ այդպիսով ցույց տալով, որ Տիեզերքի Աստվածն իր համար իր հայրերին խոստումներ տված Աստվածն է (հմմտ. Rosemüller, р. 481):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Նա նրանց ասաց. «Նայելով ձեր հօր դէմքին՝ զգում եմ, որ նա ինձ հետ այնպէս բարեացակամ չէ, ինչպէս առաջներում էր: Սակայն իմ հօր Աստուածը ինձ հետ է:
(Արարատ թարգ․) Եվ ասաց նրանց. «Ես ձեր հոր դեմքից տեսնում եմ, որ նա իմ հանդեպ առաջվա պես չէ, բայց իմ հոր Աստվածն ինձ հետ է:
(Գրաբար) Եւ ասէ ցնոսա. Տեսանեմ ես զերեսս հաւր ձերոյ, զի ոչ են ընդ իս որպէս յերեկն եւ յեռանդ: Եւ Աստուած հաւր իմոյ էր ընդ իս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: