Ա. Լոպուխին
Մեր դատավորը՝ Աբրահամի Աստվածը, Նաքորի Աստվածը, նրանց հայրերի Աստվածը թող լինի»։ [53] (Սինոդական թարգ․)
Դաշինքի եզրափակիչ գործողությունը` Աստծո անունով երդումը, Լաբանը և Հակոբը տարբեր ձևով են կատարում։ Առաջինի մոտ բազմաստվածության, իսկ վերջինի մոտ միաստվածության, աստվածպետական իմաստով։ Իմիջիայլոց, Աբրահամի Աստծուն և Նաքորի Աստծուն հիշատակելով որպես երկու տարբեր աստվածների՝ Լաբանը կարծես ուղղում է ինքն իրեն` օգտագործելով «նրանց հայրերի Աստված» արտահայտությունը։ «Իսահակի երկյուղ» արտահայտությունը համեմատե՛ք 42–րդ համարի հետ։
--------------------------------
[53](Էջմիածին թարգ․) Մեր դատաւորը Աբրահամի Աստուածը, Նաքորի Աստուածը, նրանց հայրերի Աստուածը թող լինի»:
(Արարատ թարգ․) Աբրահամի Աստվածը, Նաքորի Աստվածը և նրանց հայրերի Աստվածը թող մեր միջև դատավոր լինի»: Եվ Հակոբն իր հայր Իսահակի երկյուղով երդում տվեց:
(Գրաբար) Աստուած Աբրաամու եւ Աստուած Նաքովրայ եղիցի դատաւոր ի միջի մերում, Աստուած հարց նոցա: Եւ երդուաւ Յակոբ յերկիւղ հաւր իւրոյ Իսահակայ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: