Ծննդոց գրքի մեկնություն 31:6

Ա. Լոպուխին

6-8. Դուք ինքներդ էլ գիտեք, որ իմ ամբողջ ուժով ես ծառայեցի ձեր հորը, [6] բայց ձեր հայրը խաբեց ինձ և մոտ տասն անգամ փոխեց վարձը, սակայն Աստված թույլ չտվեց, որ նա ինձ վատություն անի։ Եթե նա ասի՝ «Երանգավոր մաքիները թող լինեն քո վարձը», ապա բոլոր մաքիները երանգավոր գառներ կծնեն, իսկ եթե ասի՝ «Սպիտակները թող լինեն քո վարձը», ապա բոլոր մաքիները սպիտակ գառներ կը ծնեն։ (Սինոդական թարգ․)
   
   Հակոբը մատնանշում է իր հանդեպ Լաբանի` գործնականում դրսևորած անբարեհաճ վերաբերմունքը. «Լաբանը տասը կամ ավելի անգամ («տասն անգամ»–ը որպես ամբողջական թիվ այստեղ օգտագործվում է անորոշ իմաստով (հմմտ. Թվ. 14։22, Հոբ 19։3)) փոփոխել է նախօրոք պայմանավորված վարձը (այս նկատողությունը հետագայում Հակոբը անում է հենց Լաբանին, համար 41), իր քմահաճույքով կրճատել է դրա չափերը և անտեսել է Հակոբի ամբողջ ջանադիր աշխատանքը։ Հունարեն` τῶν δέκα ἀμνῶv արտահայտության սլավոներեն «տասը գառներ» թարգմանությունը, ըստ մեկնիչների (Կապելլա, Բոհարթա և այլոց), μνῶν բառի սխալ ընթերցումն է (Աքիլլա. ἀριυμούς, Վուլգաթա. decem vicibus)։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Դուք ինքներդ էլ գիտէք, որ իմ ամբողջ ուժով ես ծառայեցի ձեր հօրը,
(Արարատ թարգ․) Եվ դուք գիտեք, որ ես իմ բոլոր ուժերով ծառայել եմ ձեր հորը:
(Գրաբար) Եւ դուք ինքնին գիտէք զի յամենայն զաւրութենէ իմմէ ծառայեցի հաւր ձերում: