Ծննդոց գրքի մեկնություն 31:9

Ա. Լոպուխին

Աստված ձեր հոր բոլոր մաքիները առավ ու ինձ տվեց։ [9] (Սինոդական թարգ․)
   
   Սակայն Աստված թույլ չի տալիս, որ Լաբանի կամայականությունները հաղթեն, այլ ընդհակառակը, նրա հոտի մեծ մասը տալիս է Հակոբին։ Այս ուղղությամբ իր գործադրած ջանքերի մասին Հակոբը լռում է, սակայն, իհարկե, չի հերքում. նա հատկապես շեշտում է, Լաբանի բոլոր անարդարությունների դեպքում, իր նկատմամբ Աստծո ցուցաբերած բարեհաճությունը։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Աստուած ձեր հօր բոլոր մաքիները առաւ ու ինձ տուեց:
(Արարատ թարգ․) Այսպես Աստված ձեր հոտերն առավ ու ինձ տվեց:
(Գրաբար) Եւ եհան Աստուած զամենայն խաշինս հաւր ձերոյ` եւ ետ ինձ: