Ծննդոց գրքի մեկնություն 34:27

Ա. Լոպուխին

27-29․ Եվ Հակոբի որդիները, երբ արդեն բոլորը սպանված էին,  կողոպտեցին այն քաղաքը, որտեղ պղծել էին իրենց քույր Դինային: [27] Նրանք վերցրին քաղաքում և դաշտում գտնվող նրանց հոտերն ու նախիրները, նրանց էշերը: Ողջ մնացած մարդկանց ու նրանց կանանց  գերեվարեցին, ավար առան նրանց ամբողջ գույքը: Թլանեցին  և՛ քաղաքում, և՛ տներում եղած ամեն ինչ: (Սինոդական թարգ․)
   
   Սյուքեմացիների նկատմամբ արյունալի վրեժխնդրությունից հետո Շմավոնը և Ղևին թալանեցին քաղաքը: Կողոպուտին մասնակցեցին նաև Հակոբի մյուս որդիները՝ ճիշտ նույն վրեժխնդրության շարժառիթից դրդված: Հուդիթի գրքում (Հուդ. 9։2, 3) սյուքեմացիների կոտորածը և քաղաքի թալանը Աստծո դատաստանի հարց են դառնում առաջին հերթին Դինայի բռնաբարության պատճառով: Բայց եթե Հակոբի որդիները սյուքեմացիների համար ծառայեցին որպես Աստծո դատաստանի գործիք, ապա այս արյունալի ոճիրը ոչ մի կերպ չի արդարացնում հրեական–ազգային ինքնասիրությունը, քանի որ խախտվել էր սյուքեմացիների հետ միության դաշինքը. թլպատությունը  սրբապղծորեն օգտագործվել էր  վրիժառության նպատակով։ Սա առանց հորը տեղյակ պահելու՝ ինքնագլուխ կերպով կատարված քայլ էր, որը վտանգի էր ենթարկում նաև վերջինիս ամբողջ ընտանիքը:
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Յակոբի միւս որդիները յարձակուեցին վիրաւորների վրայ եւ կողոպտեցին այն քաղաքը, ուր պղծել էին իրենց քոյր Դինային:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբի որդիները եկան այդ սպանվածների վրա ու կողոպտեցին քաղաքը, որովհետև պղծել էին իրենց քրոջը:
(Գրաբար) Եւ որդիքն Յակոբայ մտին ի վերայ վիրաւորացն, եւ առին աւար զքաղաքն, յորում պղծեցին զԴինա զքոյրն նոցա: