Ա. Լոպուխին
14-15. Իսկ Հակոբը քարե կոթող կանգնեցրեց այն տեղում, որտեղ խոսել էր նրա հետ: Նրա վրա գինի թափեց, յուղով օծեց կոթողը: [14] Այն տեղը, որտեղ Աստված խոսել էր իր հետ, կոչեց Բեթել: (Սինոդական թարգ․)
Ըստ բեթելյան երկու աստվածհայտնությունների նմանության՝ Հակոբը երկուսի դեպքում էլ նմանատիպ կոթողներ՝ հուշարձան–սյուներ է կանգնեցնում և դրանց վրա էլ հեղում է կատարում (ըստ որոշ մեկնաբանների՝ վերջին անգամ հեղվել է ոչ միայն ձիթայուղ, այլև գինի nesech (հմմտ. Թվ. 15:5), ինչպես առաջին անգամ): Եվ վերջապես հաստատվում է Հակոբի կրկնակի տեսիլքը և Բեթել անունը (հ. 15):
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) իսկ Յակոբը կոթող կանգնեցրեց այն տեղում, որտեղ խօսել էր նրա հետ, քարէ կոթող, նրա վրայ գինի թափեց, իւղով օծեց կոթողը
(Արարատ թարգ․) Եվ Հակոբը մի հուշաքար կանգնեցրեց այդ տեղում, ուր Աստված խոսել էր իր հետ, մի քարարձան, որի վրա գինի հեղեց և նրա վրա յուղ թափեց:
(Գրաբար) Եւ կանգնեաց Յակոբ արձան ի տեղւոջն ուր խաւսեցաւ ընդ նմա, արձան քարեղէն. եւ նուիրեաց ի նմա նուէրս. եւ արկ ի վերայ նորա եւղ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: