Ծննդոց գրքի մեկնություն 35:16

Ա. Լոպուխին

Եվ գնացին Բեթելից:  (Իր վրանը խփեց Գադերի աշտարակից այն կողմ): Եվ մի քիչ ճանապարհ էր մնացել, որ մտնի Եփրաթա, Ռաքելը ծննդաբերեց և շատ դժվարություն քաշեց: [16] (Սինոդական թարգ․)
   
   Հակոբը, տեսիլքով և խոստումով տարված, պարտականությունների կատարման երջանիկ գիտակցությամբ Բեթելից ուղևորվում է հարավ` Քեբրոն, հետագայում` Բեթղեհեմ: Բայց այստեղ նա զգում է, որ իրեն երկրի վրա երջանկություն տրված չէ. իր սիրելի կինը` Ռաքելն ունենում է երկրորդ որդին և մահանում: (Յոթանասնիցի (սլավ.–ռուս.)՝ «և իր վրանը խփեց Գադերի աշտարակից այն կողմ» հավելումը (հ. 16), հավանաբար վերցված է 21–րդ համարից): Եբրայական kibrat–haarez եզրույթի իմաստը անհայտ էր անգամ հնագույն թարգմանիչներին. Յոթանասնիցում եբրայական kibrat բառը միայն ենթարկվել է հունարեն տառադարձության` χαβραθα:  Ծննդ. 48:7–րդ համարում նույն բառը Յոթանասնիցը փոխանցում է հետևյալ մեկնությամբ՝ κατὰ τὸν ιππόδρομον χαβραθὰ՝ վերջին բառի իմաստը  մեկնաբանելով որպես՝ ձիու վազքի արագությամբ մոտ 1 ժամում անցնելիք հեռավորություն: Միդրաշը այս արտահայտության տակ տեսնում է ժամանակի որոշում: Նույնացնելով kibrat տերմինը kebarah՝ մաղ բառի հետ՝ Միդրաշը փոխանցում է. «գարնանը հողը գութանով հերկված է լինում, ինչպես մաղով» (Bereschr. r. Par. 82, s. 402) բացարձակ անհասկանալի  հասկացությունը, որը, սակայն, կիսում է Վուլգաթան («verno tempore»): Ներկայումս հիշյալ  արտահայտությունն ընդունում են  որպես հեռավորություն, որը համազոր է ֆրանսիական մղոնին (սուրբ Ֆիլարետ և այլք), կամ էլ, ինչպես հաստատում է   Մանդելշտամը, սա Բեթղեհեմից Ռաքելի գերեզմանի ունեցած հեռավորությունն է: «Բեթղեհեմ»  (եբր.՝ «հացի տուն») և «Եփրաթա» («բերրի») անունները հոմանիշներ են, վերջինս հին տարբերակն է, իսկ առաջինը՝ վերջին ժամանակների (ինչպես՝ Լուզ–Բեթել): Սրանք գործածվել են համատեղ (Ծննդ. 35:19, 48:7, Միք. 5:2):
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Նա գնաց Բեթէլից, եւ երբ մօտեցաւ Քաբրաթա երկրին, որ մտնի Եփրաթա, Ռաքէլը ծննդաբերեց:
(Արարատ թարգ․) Եվ Բեթելից ճանապարհ ընկան: Քիչ էր մնացել, որ հասնեին Եփրաթա, Ռաքելը ծնեց և ծնելիս մեծ տառապանք ունեցավ:
(Գրաբար) Եւ չուեաց ի Բեթելայ: Եւ եղեւ իբրեւ մերձեցաւ ի Քաբրաթա երկիր, մտանել յԵփրաթա, ծնաւ Ռաքէլ: