Ա. Լոպուխին
Նրա ծննդաբերությունը դժվարին եղավ, և երկունքի ժամանակ մանկաբարձն ասաց նրան. «Արիացի՛ր, որովհետև էլի տղա ես ունենում»: [17] (Սինոդական թարգ․)
Ռաքելի ծննդաբերությունը դժվար է անցնում (ի հակադրումն հրեա կանանց մեծամասնության, Ելք. 1:19). գուցե նրա համար, որ երիտասարդ չէր, և Հովսեփի ծնունդից բավականին ժամանակ էր անցել: Բայց մանկաբարձը փորձում է հանգստացնել Ռաքելին՝ հիշեցնելով, թե նա ինչքան շատ էր ցանկանում որդի ունենալ (Ծննդ. 30:22 ), և հայտարարելով, որ հենց որդի է լույս աշխարհ բերում (ըստ Միդրաշի՝ Հակոբի ամեն որդուց հետո ծնվել է նաև քույր, իսկ Բենիամինից հետո` 2 քույր):
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Նրա ծննդաբերութիւնը դժուարին եղաւ, եւ երկունքի ժամանակ մանկաբարձն ասաց նրան. «Արիացի՛ր, որովհետեւ էլի տղայ ես ունենում»:
(Արարատ թարգ․) Եվ մինչ այդ ցավերի մեջ էր, մանկաբարձն ասաց նրան. «Մի՛ վախեցիր, որովհետև սա դարձյալ որդի է քեզ համար»:
(Գրաբար) Եւ դժուարածին եղեւ ի ծննդեանն. եւ եղեւ ի վշտանալն նորա ի ծննդեանն, եւ ասէ ցնա ծնուցիչն` քաջալերեաց, զի եւ այդ եւս քո ուստր է:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: