Ծննդոց գրքի մեկնություն 35:18

Ա. Լոպուխին

Հոգին ավանդելիս նա որդու անունը Բենոնի դրեց (Իմ վշտերի որդի), իսկ հայրը նրան կոչեց Բենիամին: [18] (Սինոդական թարգ․)
   
   Մեռնող մայրն ասում է, որ այս որդին իր մոր վշտի որդին է. Բենոնի` վշտի որդի: Բայց Հակոբը, չցանկանալով, որ որդու անունը Ռաքելի կորստի վիշտը անընդհատ հիշեցնելով թունավորի իրեն,  փոխեց այն ու դրեց Բենիամին` «աջ ձեռքի որդի» (Վուլգ. filius dextrae), այսինքն՝ երջանկություն («Գադ» և «Ասեր» անունների նշանակությամբ), կամ էլ՝ «ուժեր» (եբր.՝ aven՝ վիշտ, բառը կարող է ունենալ on ձևը, որը ուժ է նշանակում, Ծննդ. 49:3), կամ էլ «հարավի որդի» (քանի որ ծնվել էր հարավում, իսկ մյուս որդիները ծնվել էին հյուսիսում):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Հոգին աւանդելիս, քանի որ մեռնում էր, նա որդու անունը դրեց Իմ վշտերի որդի, իսկ հայրը նրան կոչեց Բենիամին:
(Արարատ թարգ․) Եվ հոգին ավանդելիս (քանի որ նա մեռավ) նրա անունը Բենոնի դրեց, սակայն հայրը նրան Բենիամին կոչեց:
(Գրաբար) Եւ եղեւ ընդ հանել ոդւոցն, քանզի մեռաւ, կոչեաց զանուն նորա որդի վշտաց իմոց. եւ հայրն կոչեաց զնա Բենիամին: