Ա. Լոպուխին
23-26. Լիայից ծնված որդիներն էին` Հակոբի անդրանիկ որդին` Ռուբենը, Շմավոնը,Ղևին, Հուդան, Իսաքարը, Զաբուղոնը: [23] Ռաքելից ծնված որդիներն էին` Հովսեփն ու Բենիամինը: Ռաքելի նաժիշտ Բալլայից ծնված որդիներն էին` Դանն ու Նեփթաղիմը: Լիայի նաժիշտ Զելփայից ծնված որդիներն էին` Գադն ու Ասերը: Ահա սրանք են Հակոբի որդիները, որ նա ունեցավ Ասորիների Միջագետքում: (Սինոդական թարգ․)
Բենիամինի ծննդով Հակոբի որդիների թիվը դարձավ 12: Նրանք բոլորն էլ թվարկված են այստեղ և բաժանված են 4 մայրերի միջև: Փաստ է, որ նրանք բոլորը ծնվել են Միջագետքում՝ բացառությամբ Բենիամինի, որը ծնվել էր Քանանում:
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Լիայից ծնուած որդիներն էին՝ Յակոբի անդրանիկ որդին՝ Ռուբէնը, Շմաւոնը, Ղեւին, Յուդան, Իսաքարը, Զաբուղոնը:
(Արարատ թարգ․) Լիայի որդիներն էին Հակոբի անդրանիկը՝ Ռուբենը, ապա՝ Շմավոնը, Ղևին, Հուդան, Իսաքարը և Զաբուղոնը:
(Գրաբար) Եւ եղեւ իբրեւ բնակեաց Իսրայէլ յերկրին յայնմիկ. գնաց Ռոբէն` եւ ննջեաց ընդ Բալլայ հարճի հաւր իւրոյ. լուաւ Իսրայէլ` եւ չար թուեցաւ առաջի նորա: Եւ էին որդիք Յակոբայ երկոտասանք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: