Ծննդոց գրքի մեկնություն 35:27

Ա. Լոպուխին

27-29.  Հակոբը եկավ հայր Իսահակի մոտ՝ Մամբրեի կողմերում դաշտային մի քաղաք, այսինքն` Քեբրոն, որը Քանանացիների երկրում է, որտեղ պանդխտեցին Աբրահամն ու Իսահակը: [27] Իսահակն ապրեց հարյուր ութսուն տարի: Իսահակը հոգին ավանդեց ու մեռավ տարիքն առած՝ խոր ծերության մեջ, նա գնաց միացավ իր նախնիներին: Նրան թաղեցին իր որդիները` Եսավն ու Հակոբը: (Սինոդական թարգ․)
   
   Հակոբն իր խմբով վերջապես գալիս է իր հայր Իսահակի մոտ: Վերջինս այդ ժամանակ մոտ 167 տարեկան էր (Հակոբի փախուստից անցել էր մոտ 30 տարի, հմմտ. Ծննդ. 27:1 համարի մեկնությունը), այնպես  որ նրա մահը (հ. 28 ) եղել է 13 տարի հետո (167 տարեկանը  կարող է ստացված լինել նաև այսպես… Հովսեփը 17 տարեկան էր, երբ վաճառվեց ու տարվեց Եգիպտոս (Ծննդ. 37:2), և մինչև Հակոբի ու նրա ընտանիքի այնտեղ ժամանումը նա ապրել է Եգիպտոսում շուրջ 23 տարի, հետևաբար Հակոբը Եգիպտոս գալուց մոտ 130 տարեկան էր (Ծննդ. 47:9 ), իսկ Հովսեփին վաճառելու ժամանակ՝ մոտ 107 տարեկան, ուստի այստեղից էլ հետևում է, որ Իսահակը 167 տարեկան էր (Ծննդ. 25:26): Հակոբի հետ Իսահակը (Ռեբեկան, հավանաբար, մահացել էր նրանից առաջ) սգաց Հովսեփի համար և մահացավ, երբ վերջինս Եգիպտոսում հասել էր բարձունքների: Սակայն աստվածաշնչյան հեղինակը հնարավորինս չբացահայտված ու անորոշ է խոսում Իսահակի մահվան մասին, որպեսզի պատմությունը չընդհատվի (Եսավի և Հակոբի ծնունդից առաջ նման կերպով խոսվում է նաև Աբրահամի մահվան մասին (Ծննդ. 25:8) –րդ համարում նշվում է,  որ նա  այս դեպքից հետո  ապրել է 15 տարի): Իսահակը իր հոր նման մահացավ «հագեցած»,  այսինքն՝ կյանքից ստանալով բոլոր բարիքները՝ կատարեց իր առաքելությունը՝ «նա գնաց միացավ իր նախնիներին», այսինքն՝ գնաց հանդերձյալ կյանք:

   Իսահակի երկու որդիները (49:28, 29) իրենց հորը թաղեցին Մաքփելայի քարայրում (Ծննդ. 49:31):
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Յակոբը եկաւ իր հայր Իսահակի մօտ, Մամբրէի կողմերում դաշտային մի քաղաք, այսինքն՝ Քեբրոն, որ գտնւում է Քանանացիների երկրում, ուր պանդխտեցին Աբրահամն ու Իսահակը:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբը եկավ իր հայր Իսահակի մոտ՝ Մամբրե Արբայի քաղաքը՝ Քեբրոն, որտեղ պանդխտությամբ բնակվել են Աբրահամն ու Իսահակը:
(Գրաբար) Եւ եկն Յակոբ առ Իսահակ հայր իւր ի Մամբրէ` ի քաղաք դաշտին. այն ¨ Քեբրոն, յերկրին Քանանացւոց, ուր պանդխտեցան Աբրաամ եւ Իսահակ: