Ծննդոց գրքի մեկնություն 35:4

Ա. Լոպուխին

Նրանք Հակոբին հանձնեցին իրենց մոտ եղած օտար աստվածներն ու իրենց ականջօղերը: Հակոբը դրանք թաղեց Սյուքեմում՝  բևեկնի ծառի տակ այնպես, որ դրանք անհայտ  են մինչ օրս: [4] (Սինոդական թարգ․)
   
   Նահապետի խոսքը անմիջապես վերածվում է գործի. տնեցիները նրան են տալիս ոչ միայն կուռքերը, այլև ականջօղերը (հմմտ. Ելք. 32:2). «գուցե սրանք ևս կուռքերի խորհրդանիշեր էին, դրա համար էլ կուռքերի հետ հանձնվեցին Հակոբին» (Հովհան Ոսկեբերան, զր. 59): Երանելի Օգոստինոսը (Quaestitiones ad h.1)․ այս օղերը համարում է կախարդական թալիսմաններ և դրանք անվանում է «idolorum phylacteria» (կուռքերի շտեմարան): Ռաբբի Մայմոնիդը «akum imazzeloth»  («Կռապաշտներ») տրակտատում դրանք  նույնպես համարում է պաշտամունքի առարկաներ: Հակոբը այդ  առարկաները թաղում է հողի տակ (ըստ հուդ.՝ գաղտնի, որ ոչ ոք կրկին չհանի դրանք)՝ Սյուքեմի մոտ՝ կաղնու տակ, որն ըստ երևույթին հայտնի վայր էր (Ծննդ. 12։6, Հեսու 24։26, Դատ. 9։6): Յոթանասնիցը (ինչպես նաև սլավ. և ռուս. թարգմանությունները) հավելում է, որ Հակոբը մինչև այժմ անհայտ է թողել կուռքերի թաղման վայրը, թեև այն ունի տեքստային ավանդության կողմից չհաստատվող՝ լուսանցքում տրված մեկնություն, այնուամենայնիվ ունի նաև ներքին վավերականություն:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Նրանք Յակոբին յանձնեցին իրենց մօտ եղած օտար աստուածներն ու իրենց ականջօղերը: Յակոբը դրանք թաղեց բեւեկնի ծառի տակ, Սիկիմում, այնպէս, որ դրանք կորած են մինչեւ այսօր:
(Արարատ թարգ․) Եվ իրենց ձեռքին եղած բոլոր օտար աստվածներն ու իրենց օղերը, որ կային իրենց ականջներին, տվեցին Հակոբին: Եվ Հակոբը թաղեց դրանք Սյուքեմի մոտ՝ բևեկնու տակ:
(Գրաբար) Եւ ետուն ցՅակոբ զաստուածսն աւտարոտիս որ էին ի ձեռս նոցա, եւ զգինդս որ յականջս իւրեանց: Եւ ծածկեաց զնոսա Յակոբ ի ներքոյ բեւեկնոյն ի Սիկիմ, եւ կորոյս զնոսա մինչչեւ ցայսաւր ժամանակի: