Ա. Լոպուխին
16-18․ Եվ նա շորերը պահեց մոտը, մինչև ամուսինը տուն եկավ, նրա հետ խոսեց՝ ասելով. [16] «քո բերած եբրայեցի ստրուկը մտավ ինձ մոտ, որպեսզի խայտառակի ինձ։ Նա ասաց. «Պառկի՛ր ինձ հետ»։ Իսկ երբ լսեց, որ ձայնս բարձրացրի, շորերն ինձ մոտ թողած՝ փախավ, գնաց դուրս»։ (Սինոդական թարգ․)
Նույն արվեստը՝ մեղադրյալի փոխարեն մեղադրողի դերը ստանձնելը, Պետափրեսի կինը կիրառում է նաև իր ամուսնու նկատմամբ (նրա մասին արհամարհանքով հիշում է դեռ տնեցիների հետ խոսելիս, հմ. 14)։ Ամուսնուն ցույց է տալիս իր կեղծ զայրույթը և հանդիմանում է նրան այն բանի համար, որ նա տուն բերեց «եբրայեցի ծառային»՝ նրա վրա անուղղակիորեն բարդելով ընտանեկան վերոհիշյալ խայտառակությունը։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Նա շորերը պահեց մօտը մինչեւ ամուսինը տուն եկաւ, նրա հետ խօսեց այս բաները՝ ասելով, թէ
(Արարատ թարգ․) Եվ կինն իր մոտ պահեց նրա հանդերձը, մինչև որ իր տերը տուն եկավ:
(Գրաբար) Եւ եդ զձորձսն առ իւր` մինչչեւ եկն տէրն ի տուն իւր. եւ խաւսեցաւ ընդ նմա ըստ բանիցս այսոցիկ,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: