Ծննդոց գրքի մեկնություն 39:5

Ա. Լոպուխին

Եվ այն ժամանակից, երբ նա իր տան և իր ամբողջ ունեցվածքի  վրա վերակացու կարգեց նրան, Տերը Հովսեփի պատճառով օրհնեց եգիպտացու տունը, և Տիրոջ օրհնությունը տարածվեց նրա տանն ու դաշտում եղած ամբողջ ունեցվածքի վրա։ [5] (Սինոդական թարգ․)
   
   «Ուր էլ որ գնա (Հովսեփը), արդարը նրա հետ է, նրա հետ է նաև շեխինան (եբր․Աստծու ներկայությունը, ծանոթ.՝ թարգմանչի)»,– ասում է Միդրաշը՝ նկատի ունենալով Պետափրեսի տան օրհնությունը (շնորհիվ Հովսեփի)։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Աստուած Յովսէփի համար օրհնեց եգիպտացու տունը, եւ այդ օրհնութիւնը տարածուեց նրա տանն ու դաշտում եղած ամբողջ ունեցուածքի վրայ: Այն ամէնն, ինչ տէրն ունէր, թողեց Յովսէփի տնօրինութեանը:
(Արարատ թարգ․) Եվ Տերը Հովսեփի պատճառով օրհնեց եգիպտացու տունը նրան իր տան ու ամբողջ ունեցվածքի վրա վերակացու կարգելուց հետո: Եվ Տիրոջ օրհնությունը նրա ամբողջ ունեցվածքի վրա էր թե՛ տանը և թե՛ դաշտում:
(Գրաբար) Եւ աւրհնեաց Տէր զտուն Եգիպտացւոյն վասն Յովսեփայ: Եւ եղեւ աւրհնութիւն Տեառն ի վերայ ամենայն ընչից նորա ի տան եւ յանդի: Եւ եթող զամենայն որ ինչ իւր էր` ի ձեռս Յովսեփայ: