Ա. Լոպուխին
Եվ նորից քնեց և երկրորդ անգամ երազ տեսավ․ մեկ ցողունից բուսում էին ընտիր ու գեղեցիկ յոթ հասկերը, [5] (Սինոդական թարգ․)
Երազի այլ պատկերով կրկնությունը հին աշխարհի հասկացությունների համաձայն, նշանակում էր երկու երազների իմաստների նույնություն և միանշանակ իրականացում, ինչը պիտի հրավիրեր փարավոնի ուշադրությունը և հավատք ներշնչեր առաջին երազի նախախնամական նշանակության վերաբերյալ։ Ընդ որում՝ երկրորդ երազը, որն արտացոլում է հողագործական կենցաղը և Եգիպտոսի պտղաբերությունը, ավելի դյուրըմբռնելի է․ մեկ ցողունի վրա յոթ (պարարտ) հասկ բուսնելը Նեղոսի արգասաբեր հովտում շատ ծանոթ երևույթ էր։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Նա տեսաւ մի երկրորդ երազ. ահա մէկ ցօղունից բուսնում էին ընտիր ու գեղեցիկ եօթը հասկեր:
(Արարատ թարգ․) Եվ քնեց: Եվ երկրորդ անգամ երազ տեսավ. ահա մեկ ցողունի վրա յոթ պարարտ և լավ հասկեր էին դուրս գալիս:
(Գրաբար) եւ անդրէն ի քուն եմուտ: Եւ ետես երազ երկրորդ. եւ ահա եւթն հասկ ելանէին ի միում փնջի` ընտիրք եւ գեղեցիկք:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: