Ծննդոց գրքի մեկնություն 42:6

Ա․ Լոպուխին

Հովսեփը այդ երկրի իշխանն էր, ուստի նա էր հաց վաճառում երկրի բոլոր մարդկանց։ Հովսեփի եղբայրները եկան և մինչև գետին խոնարհվեցին նրան։ [6] (Սինոդական թարգ․)
   
   Եբր․ «շալլիթ» (պետ, կառավարիչ) բառը ամենայն հավանականությամբ քաղդեական ծագում ունի և ոչ թե հրեական։ Այն հիմնականում օգտագործվում է ավելի ուշ ժամանակաշրջանի սրբազան գրքերում (օրինակ՝ Դանիել․ 5:29), սակայն այս հանգամանքը այն ավելի ուշ շրջանում կատարված հավելում համարելու հիմք չի տալիս, քանզի նաև հնագույն ժամանակներում են եբրայերենում արամեաբանություններ եղել (Ծննդ․ 31:47)։ Հացի վաճառքի գործում, անկասկած,  Հովսեփին էր պատկանում միայն վերահսկողի դերը։ Հնարավոր է, որ օտարերկրացիներին հաց վաճառելու  (առավել ևս՝ մեծ քանակությամբ) դեպքում պահանջվում էր նրա անձնական մասնակցությունը, քանի որ կառավարչի պարտականությունների մեջ էր մտնում հետևելը, որ հացը նախ վաճառվի եգիպտացիներին և հետո միայն օտարերկրացիներին, և որ այդ ամենը չլինի ի վնաս առաջինների։ Իմանալով, որ իրեն հարազատ Քանանից քարավան է եկել՝ նա պահանջում է իր մոտ կանչել եկածներին, և հանդիպման առաջին տեսարանում կատարվում են Հովսեփի պատանեկության  տարիներին տեսած երազները (Ծննդ․ 37
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Յովսէփը երկրի իշխանն էր, ուստի ինքն էր ցորեն վաճառում երկրի ողջ ժողովրդին: Յովսէփի եղբայրները, գալով, գլուխները խոնարհեցին մինչեւ գետին:
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփն այդ երկրի իշխանն էր, ու ինքն էր երկրի ամբողջ ժողովրդին ցորեն վաճառում: Հովսեփի եղբայրները եկան և մինչև գետին խոնարհվեցին նրան:
(Գրաբար) Եւ Յովսէփ էր իշխան երկրին. եւ նա վաճառէր ամենայն ժողովրդեան երկրին: Եւ եկեալ եղբարքն Յովսէփայ երկիր պագանէին ի վերայ երեսաց խոնարհ յերկիր: