Ա․ Լոպուխին
26-27. Հակոբի կողից ծնված և նրա հետ Եգիպտոս մտած բոլոր մարդկանց թիվը, չհաշված Հակոբի որդիների կանանց, վաթսունվեց է: [26] Հովսեփի՝ Եգիպտոսում ծնված որդիները երկուսն են: Այսպիսով՝ Հակոբի ընտանիքի` Եգիպտոս մտած բոլոր տղամարդկանց թիվը յոթանասունհինգ է: (Սինոդական թարգ․)
Հակոբ−Հովսեփի (Ծննդ. 46:8-25) և Մովսեսի (Թվեր. 26:5−51) ժամանակների տոհմաբանություններում նկատվող անունների նմանությունը և արդեն Եգիպտոսում ծնված անձանց Ծննդոցի անվանացանկ մտցնելը մանրակրկիտ կերպով նշում է Ֆիլարետ մետրոպոլիտը. «Իսրայելի որդիների Եգիպտոս տեղափոխվելը հակադրվում է, մի կողմից, Քանանի երկրում նրանց մշտապես բնակվելուն, իսկ մյուս կողմից էլ՝ Եգիպտոսում նրանց մշտական բնակություն հաստատելուն: Հետևաբար անցման առաջին սահմանը Հովսեփի գալն էր, իսկ վերջինը՝ Հակոբի մահը, քանի որ երբ Մովսեսը նկատում է, որ Հակոբի մահից հետո թե՛ Հովսեփն անձամբ և թե իր հոր ամբողջ տունը մնում են Եգիպտոսում (Ծննդ. 50:22), ապա սրանով այն է նախընտրելի դառնում, որ հրեաները մինչ այդ ժամանակը իրենց Եգիպտոսում բնակություն հաստատած կարճաժամկետ եկվորներ էին համարում և շուտափույթ վերադառնալու շուրջ էին մտորում: Հետևաբար հասկանալի է, որ Եգիպտոս անցնելը և այստեղ անցածների ցուցակը ներկայացնում է Հակոբի մահից հետո նրա ցեղի վիճակը, և դրանից էլ պարզ է դառնում, թե ինչպես են Եգիպտոսում ծնվածները մտել այդ ցուցակի մեջ»:
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Յակոբի կողից ծնուած եւ նրա հետ Եգիպտոս մտած բոլոր մարդկանց թիւը, չհաշուած Յակոբի որդիների կանանց, վաթսունվեց է:
(Արարատ թարգ․) Հակոբի հետ Եգիպտոս բոլոր եկածները, ովքեր սերվել էին նրանից, վաթսունվեց հոգի էին՝ բացի Հակոբի որդիների կանանցից:
(Գրաբար) Եւ ամենայն ոգիք որ մտին ընդ Յակոբայ յԵգիպտոս, որ ելեալ էին յերանաց նորա, առանց կանանց որդւոցն Յակոբայ, ամենայն ոգիք վաթսուն եւ վեց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: