Ա․ Լոպուխին
Նրանք հասան Հորդանանի այն կողմում գտնվող Գորեն−Հաատադ և այնտեղ սաստիկ ողբ ու կոծ արեցին նրա վրա, և Հովսեփն իր հոր համար յոթ օր սուգ արեց: [10] (Սինոդական թարգ․)
Որպես քարավանի կանգառի վայր նշվում է «Հորդանանի այն կողմը»՝ beeber hajiarden։ Այս վարը սուրբգրային առավել տարածված բառաօգտագործմամբ Հորդանանի արևելյան կողմն է (Բ Օր. 1:1, Հեսու. 2:10): Համաձայն երանելի Հերոնիմոսի՝ այդ վայրը կոչվում էր Բեթ−օգլա և ընկած էր Երիքովի ու Հորդանանի միջև: Աստվածաշնչյան տեքստում այն կոչվում է «Goren−haatad», ինչը թարգմանաբար նշանակում է «փշերի կալ»։ Հնարավոր է այդ տարածքը առատ է եղել փշերով՝ atad (Դատ. 9:14): «Goren» ու «Kidon» բառերի միացումով ստացվում է «goren−kidon» տեղանունը (Ա Մնաց. 13:9): Այսպիսով՝ Հակոբին հուղարկավորողների թափորը ընտրեց դեպի Քանան տանող այն նույն հարավարևելյան շրջանցիկ ճանապարհը (հարավային ուղիղ ճանապարհի փոխարեն), որով հետագայում Մովսեսի ու Հեսու Նավեի առաջնորդությամբ Քանանի երկիր պետք է մուտք գործեին հրեաները: Նշված տեղում (սա, սակայն, Հակոբի թաղման վայրը չէ) Հովսեփն ու նրա ուղեկցորդները Իսրայելի համար յոթանասունօրյա սուգ արեցին, որը, համաձայն որոշ մեկնաբանների, վերագրվում է հետհուղարկավորության ժամանակաշրջանին: Սուգը շարունակվում է յոթ օր, ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ՝ Սավուղին նվիրված սուգի պարագայում (Ա Թագ. 31:13):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Նրանք հասան Յորդանանի այն կողմը գտնուող Ատադի կալը եւ այնտեղ սաստիկ ողբ ու կոծ արեցին նրա վրայ: Նա հօր համար եօթը օր սուգ արեց:
(Արարատ թարգ․) Եվ եկան Ատադի կալը, որը Հորդանանի մյուս կողմում է: Այնտեղ ողբացին սաստիկ լացով, և Հովսեփն իր հոր համար յոթ օր սուգ արեց:
(Գրաբար) Եւ հասին ի կալն Ատադայ, որ է յայնկոյս Յորդանանու. եւ կոծեցան զնա անդ կոծ մեծ` եւ սաստիկ յոյժ: Եւ արար հաւր իւրում սուգ զեւթն աւր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: