Ա. Լոպուխին
26-27․ Ղամեքին ծնելուց հետո Մաթուսալեհն ապրեց ևս յոթ հարյուր ութսուներկու տարի և ծնեց ուստրեր ու դուստրեր: [26] Մաթուսալեհն մեռավ՝ ապրելով ինը հարյուր վաթսունինը տարի: (Սինոդական թարգ․)
Մաթուսալեհն մեռավ՝ ապրելով ինը հարյուր վաթսունինը տարի... Նա նախաջրհեղեղյան շրջանի տասը նահապետներից ամենաերկարակյացն է (առհասարակ նաև պատմության մեջ հայտնի բոլոր մարդկանցից), որի տարիքը կամ դարը դարձել է մեզանում ասույթ (Մաթուսալեհի դար, տարիներ):
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Ղամէքին ծնելուց յետոյ Մաթուսաղան ապրեց եւս ութ հարիւր երկու տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
(Արարատ թարգ․) Եվ Մաթուսաղան Ղամեքին ծնելուց հետո ապրեց յոթ հարյուր ութսուներկու տարի և ծնեց որդիներ ու դուստրեր:
(Գրաբար) Եւ եկեաց Մաթուսաղա յետ ծնանելոյ նորա զՂամէք՝ ամս եւթնհարևր ութսուն և երկու. և ծնաւ ուստերս և դստերս։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: