Ա․ Լոպուխին
«Երբ նրանք գնում էին, դեպի իրենց չորս կողմն էին գնում, գնալիս չէին շրջվում»։
(Սինոդական թարգ․)[17]
Անիվները, ինչպես քերովբեները, ունեին բոլոր ուղղություններով շարժվելու միևնույն զարմանալի ունակությունը: Քերովբեների պարագայում նմանատիպ շարժման ունակությունը պայմանավորված էր նրանց քառադեմությամբ, իսկ ահա անիվների դեպքում՝ նրանց քառակողմությամբ։ «Չէին շրջվում իրենց ընթացքի ժամանակ» արտահայտությունը կենդանիների մասին ասվածի միտումնավոր բառացի կրկնությունն է. կատարյալ նմանությունն ապահովելու համար այստեղ նույնիսկ դերանունը պատկանում է իգական սեռին (եբրայեցերեն), թեև եբրայեցերենում անիվը արական սեռի է։ Այսպիսով, այդ միևնույն արտահայտությունը մարգարեի կողմից կրկնվում է արդեն երրորդ անգամ ( 9-րդ, 12-րդ համարներ)։ Հնչելով որպես կրկնաբանություն (երգի կրկներգին համապատասխանող հռետորական խոսքի մի հատված)՝ այս արտահայտությունն իր ոչ մեկանգամյա կրկնությամբ ընթերցողի առանձնահատուկ ուշադրությունն է հրավիրում ամբողջ տեսիլքին հատուկ շարժման այս հատկանիշի վրա, համաձայն որի՝ քայլելու ընթացքում շրջվելու անհրաժեշտություն չկար։ Ինչ վերաբերում է անիվներին, ապա դրանց նույնպես բնորոշ այս առանձնահատկությունն առավել ևս զարմանալի էր և, հետևաբար, արժանի էր յուրահատուկ ուշադրության. սովորական անիվների համար դեպի չորս կողմեր ընթացքը նույնիսկ ավելի անհնարին էր, քան ոտքերի բավարար ճկունություն ունեցող կենդանի արարածների համար:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Նրանք իրենց դէմքերի չորս ուղղութեամբ էլ ընթանում էին ու յետ շուռ չէին գալիս: Բարձր էին:
(Արարատ թարգ․) Երբ գնում էին, դեպի իրենց չորս կողմը գնալիս չէին դառնում։
(Գրաբար) Ի չորեսին կողմանս իւրեանց գնային, և յետս ընդդէմ ո՛չ դառնային ‘ի թիկունս իւրեանց.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: