Եզեկիելի մարգարեության մեկնություն 1։28

Ա․ Լոպուխին

«Ինչպես ծիածանի տեսքը, որն անձրևի ժամանակ հայտնվում է ամպերի վրա, այդպիսի տեսք ուներ այդ պայծառությունը շուրջբոլորը»:(Սինոդական թարգ․)[28]
   

   «Ծիածանն (որն ամեն ինչով նման է իրականին) ի՞նչ տեսքով է հայտնվում ամպերի մեջ՝ անձրևի ժամանակ․ այն անհասանելիորեն տարանջատվում է շրջապատող մթնոլորտից։ Մինչդեռ Նա փայլում է իրեն հատուկ արտասովոր լույսով, Նրա շուրջը եղող շրջանակը շողում է, ինչպես որ պետք է՝ ավելի թույլ, մեղմ լույսով» (Գիտցիգ): Աստծու գահից ճառագող պայծառ լույսը բեկվում է ծիածանի գունավոր փայլի մեջ, որը և չափավորում է այն: Իրենից ներկայացնելով գույների բազմազանություն, որոնք թե՛ ամենագեղեցիկներն են և թե՛ աստիճանաբար վերափոխվում են այլազան գույների՝ այդպիսով ասես արտահայտելով Աստծու մեծությունը՝ արտացոլված երկնքում, ծիածանը նաև այլ պարագաներում է աստվածահայտնութենական կիրառություն գտնում (Հայտն․ 4: 3, 10:1), և դա հիմնականում պայմանավորված է ծիածանի ա՛յն ​​նշանակությամբ, որն այն ձեռք է բերել ջրհեղեղից հետո։

   «Այդպիսի տեսք» - սլավոնական տեքստում՝ «այդպիսի դիրք»․ հավանաբար գրչագիրը «drasiV» բառը սխալմամբ արտագրել է «stasiV»։ Բացի սլավոներեն թարգմանությունից տեքստն այդպիսի տեսք ունի նաև Վենետիկյան կոդեքսում և Թեոդորետոս Երանելու գրություններում։
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Եւ այսպէս նրա շուրջը լոյսի ահագին մի տեսիլք կար:
(Արարատ թարգ․) Ծիածանի տեսքի նման, որ անձրևի օրը լինում է մի ամպի մեջ, այնպես էր շրջապատող պայծառության տեսքը շուրջբոլորը։ Սա Տիրոջ փառքի կերպարանքի տեսքն էր. երբ ես տեսա, վայր ընկա երեսիս վրա։ Ու մի խոսողի ձայն լսեցի։
(Գրաբար) իբրև տեսիլ աղեղանդ որ ձգի յամպս յաւուրս անձրևաց. և ա՛յսպէս ահագին տեսիլ լուսոյ շուրջ զնովաւ։