Ա. Լոպուխին
«Եվ պիտի քանդեմ այն պատը, որը դուք ծեփեցիք ցեխով, և գետնով պիտի տամ այն, ու նրա հիմքը պիտի բացվի, և պիտի տապալվի, և դուք նրա հետ պիտի կործանվեք, և պիտի իմանաք, որ Ես եմ Տերը»։ (Սինոդական թարգ․)[14]
Կեղծ մարգարեների հնչեցրած մարգարեությունների հետ մեկտեղ նրանք իրենք էլ են կործանվում: Պատկերներն ու համեմատությունները լեցուն են Երուսաղեմի և նրա պարիսպների մոտալուտ կործանման շնչով։
«Նրա հիմքը պիտի բացվի» - Միքիայի մարգարեության 1:7-րդ համարի համաձայն՝ այս արտահայտությունը մատնանշում է վերջնական կործանումը։
«Պիտի կործանվեք» - սլավոներենում՝ «կմահանաք», իսկ ահա հունարենում գործածված է 2-րդ դեմք, հոգնակի թիվը։
«Նրա հետ» - սլավոներենում՝ «հանդիմանությամբ», այսինքն՝ ակնհայտորեն, ամոթալիորեն։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Գետնին եմ հաւասարեցնելու այն պատը, որ ծեփում էիք, եւ այն պիտի խորտակուի: Գետին եմ տապալելու այն, ու նրա հիմքերն են երեւալու: Ընկնելու եւ վերջ է գտնելու այն՝ մեղադրուելով: Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը:
(Արարատ թարգ․) Եվ պիտի քանդեմ այն պատը, որ ծեփեցիք, և գետնով պիտի տամ այն, որ նրա հիմքը բացվի, երբ տապալվի, և դուք նրա մեջ պիտի կործանվեք և պիտի իմանաք, որ ես եմ Տերը։
(Գրաբար) և յատակեցից զորմն զոր ծեփէիք՝ և կործանեսցի. և ընկեցից զնա յերկիր, և յայտնեսցին հիմունք նորա, և անկցի և վախճանեսցի յանդիմանութեամբ։ Եւ գիտասջիք թէ ե՛ս եմ Տէր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: