Ա. Լոպուխին
«Եվ քո բոլոր չարագործություններից հետո,- վա՜յ, վա՜յ քեզ,- ասում է Տեր Աստված»։ [23] (Սինոդական թարգ․)
Եկել է պահը, որ այդ բոլոր անօրենություններն արժանանան Աստծո անեծքին, սակայն դրանց թվարկումը դեռևս հեռու է իր ավարտին հասնելուց, և այդ ամենին հետևելու է էլ ավելի ծանր ու արժանի պատիժ: Իսկապես որ, Հուդայի թագավորության վերջին ժամանակներում սկսեցին աննախադեպ տարածում գտնել հեթանոսական պաշտամունքները, և համաձայն Երեմիայի վկայության՝ հենց Մանասեի մեղքերն էին, որ պատճառ դարձան Երուսաղեմի կործանման համար: Այս հանգամանքից ելնելով՝ բավականաչփ պարզ է դառնում «վա՜յ, վա՜յ» բացականչությունը։
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Եւ այդ բոլոր չարիքները եկան քո գլխին. վա՜յ, վա՜յ քեզ, - ասում է Ամենակալ Տէրը: -
(Արարատ թարգ․) «Վա՜յ, վա՜յ քեզ,- ասում է Տեր Աստված.- քո բոլոր չարություններից հետո
(Գրաբար) և եղև յետ ամենայն չարեացն քոց՝ վա՛յ վա՛յ քեզ ասէ Ադովնայի Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: