Եզեկիելի մարգարեության մեկնություն 16։33

Ա. Լոպուխին

«Բոլոր պոռնիկներին նվերներ են տալիս, իսկ դու ինքդ նվերներ տվեցիր քո բոլոր սիրեկաններին և կաշառեցիր նրանց, որպեսզի նրանք ամեն կողմից քեզ մոտ գան քեզ հետ պոռնկանալու համար»։[33] (Սինոդական թարգ․)
   
   «Նվերներ» (սլավոներենում՝ «վարձ», եբրայեցերենում բառացիորեն՝ «տրվելիք») արտահայտության տակ հասկացվում են ինչպես կուռքերին մատուցված զոհաբերությունները, այդպես էլ հարևան ժողովուրդներին տրվող հարկերը կամ ընծաները՝ նրանց բարեհաճությունը շահելու համար, ինչպիսի բնույթ որ ունեին Աքազի կողմից Դամասկոսի թագավորին մատուցված ընծաները։ Մարգարեի սույն այլաբանությունը ուղիղ տեքստով՝ առանց այլաբանության հաղորդում է Օսիա մարգարեն (Օս․ 8։9):
--------------------------------
[33](Էջմիածին թարգ․) Բոլոր պոռնիկները վարձ են առնում իրենց համար, մինչդեռ դու ինքդ էիր վարձ տալիս տարփածուներիդ եւ նուէրներով հրապուրում էիր նրանց, որ գային քեզ մօտ բոլոր կողմերից՝ քեզ հետ շնանալու:
(Արարատ թարգ․) Ամեն պոռնիկի վճար են տալիս, իսկ դու քո վճարը տալիս ես քո բոլոր սիրեկաններին. այո՛, դու ես նրանց կաշառում, որ շրջակայքից քեզ մոտ գան քո պոռնկությունների համար։
(Գրաբար) Ամենայն պոռնիկք կապէ՛նս առնուն անձանց իւրեանց, և դու տայիր վա՛րձս սիղեխաց քոց, եւ աւղերձէիր զնոսա գա՛լ առ քեզ յամենայն կողմանց 'ի պոռնկութիւնս քո: