Եզեկիելի մարգարեության մեկնություն 18։14

Ա. Լոպուխին

«Բայց եթե մեկը մի որդի ծնի, որը, տեսնելով իր հոր բոլոր մեղքերը, որոնք նա գործում է, տեսնի և նույնը չանի»։ [14] (Սինոդական թարգ․)
   

   Այստեղ որպես 3-րդ օրինակ ներկայացվող պարագան շատ հնարավոր տարբերակ է. հոր անօրենությունը, որի մասին որդին մշտապես խորհում է՝ իր աչքի առջև ունենալով հոր բոլոր մեղքերը և հատկապես այդ մեղքերի համար կրած արժանի պատիժը, երբեմն որդուն կարող է խրատել և զգուշության կոչել։ Հատկանշական է, որ մարգարեն թույլ չի տալիս արդարների և ամբարիշտների միջև ընկած մի միջանկյալ ճանապարհով ընթանալ:

    «Տեսնի» - Յոթանասնից թարգմանության մեջ՝ «վախենա», որը եբրայեցերեն բնագրին նման է նաև իր գրելաձևով։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Եւ եթէ զաւակը ծնուի, տեսնի իր հօր գործած բոլոր մեղքերը, վախենայ եւ նոյն բաները չանի՝
(Արարատ թարգ․) Եվ ահա նա մի որդի ծնի, որը տեսնի իր հոր արած բոլոր մեղքերը, ուշադրություն դարձնի, նույնպես չանի.
(Գրաբար) Եւ եթէ ծնանիցի որդի՝ և տեսանիցէ զամենայն մեղս հօր իւրոյ զոր գործեաց. և երկիցէ՝ և ո՛չ արասցէ զնոյնս։