Ա. Լոպուխին
«Կենդանի եմ Ես,- ասում է Տեր Աստված,- զորավոր ձեռքով և մեկնած բազկով ու զայրույթի հեղեղով պիտի իշխեմ ձեզ վրա»։ [33] (Սինոդական թարգ․)
«Կենդանի եմ Ես» - այս երդումը տրվում է՝ հաշվի առնելով խոստման կարևորությունը և զգացմունքային բարձ ֆոնը։
«Զորավոր ձեռքով և մեկնած բազկով» - սրանք Հնգամատյանում օգտագործված արտահայտություններ են, որոնք մատնանշում են այն հրաշքները, որոնց միջոցով Աստված Իր ժողովրդին ազատեց եգիպտական ստրկությունից (Ելք. 1:6, Բ Օրին. 4:34 և այլ տեղիներ): Այստեղ, ընդհակառակը, դրանք օգտագործվում են Իսրայելի վրա Աստծո ունեցած տիրապետության բնույթը մատնացույց անելու համար, չնայած որ հաջորդող համարը, ուր այս արտահայտությունը կրկնվում է, բացեիբաց ցույց է տալիս, որ Տիրոջ «զորավոր ձեռքն» ավելի շատ հեթանոսներն են զգալու, քան ինքը՝ Իսրայելը։
«Զայրույթի հեղեղով» - ընտրյալ ժողովրդի նկատմամբ Աստծո դատաստանի խստությունը հասնելու է իր ամենավերին աստիճանին. «Նրանք զգալու են բարկությունը, որովհետև արհամարհեցին ողորմությունը» (Հերոնիմոս Երանելի):
«Պիտի իշխեմ (բառացիորեն՝ «թագավորեմ») ձեզ վրա» - այսինքն՝ «Ես նրանց կստիպեմ ճանաչել իրենց Աստծուն և դառնալ Իմ ժողովուրդը»: Այս համարն իրենից ներկայացնում է Աստվածաշնչում բացառիկ կարևորություն ունեցող մի հատված՝ ցույց տալով, թե ինչպես կարող է մարդու փրկությունն Աստծո կողմից իրագործվել մարդու կամքից անկախ և նույնիսկ մարդու կամքին հակառակ ձևով:
--------------------------------
[33](Էջմիածին թարգ․) «Ուստի վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - հզօր ձեռքով, բարձրացած բազկով ու յորդացող ցասումով եմ թագաւորելու ձեզ վրայ:
(Արարատ թարգ․) Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- և անշուշտ զորավոր ձեռքով, մեկնած բազկով և հորդող զայրույթով պիտի թագավորեմ ձեզ վրա ։
(Գրաբար) վասն այդորիկ կենդանի՛ եմ ես՝ ասէ Ադովնայի Տէր, եթէ ոչ հզօր ձեռամբ և բարձրացեալ բազկաւ. և հեղեալ ցասմամբ թագաւորեցից 'ի վերայ ձեր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: