Եզեկիելի մարգարեության մեկնություն 21։6

Ա. Լոպուխին

«Սակայն դու, մարդո՛ւ որդի, ողբա՛՝ ձեռքերդ ազդրերիդ խփելով, և տրտմությամբ ողբա՛ նրանց աչքերի առաջ»։[6] (Սինոդական թարգ․)
   

   Այն, որ մինչև այս պահը նկարագրված դեպքերը պիտի իրականություն դառնան, մարգարեն դեռևս պետք է ավելի արտահայտիչ կերպով հայտարարի այն եղանակով, ըստ որի՝ նա այժմ հառաչելու և տրտմելու է։ Այդ նույնը շուտով (Երուսաղեմի անկման լուրը ստանալուց հետո) անելու են մարգարեի ունկնդիրները (հմմտ․ Եզեկ․ 12։17 և այլ տեղիներ)։ «Գալիք արհավիրքը մարգարեի համար ասես արդեն իսկ իրականություն է դարձած» (Բերթոլետ):

   «Ողբա՛» - սա առաջին դեպքն է, որ մարգարեն Աստծո կողմից նման հրաման է ստանում (հմմտ․ Եզեկ․ 6:11, որտեղ մարգարեին պատվիրված էր անբարյացակամորեն ծիծաղել (հեգնանքով) մարդկանց վրա)։

   «Ազդրերիդ խփելով» - տե՛ս Բ Օրինաց 33:11-րդ համարը։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մէջքդ խոնարհած՝ հեծեծի՛ր, ցաւագի՛ն հեծեծիր նրանց առաջ:
(Արարատ թարգ․) Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մէջքդ խոնարհած՝ հեծեծի՛ր, ցաւագի՛ն հեծեծիր նրանց առաջ:
(Գրաբար) Եւ դու որդի մարդոյ՝ հեծեծեսջիր բեկեալ միջովք քով, և հեծեծեսջիր ցաւովք յանդիման նոցա: