Եզեկիելի մարգարեության մեկնություն 22։12

Ա. Լոպուխին

««Քեզանում կաշառք են վերցնում, որպեսզի արյուն թահեղեն, դու վաշխ ու տոկոս ես վերցնում և բռնությամբ շահ ես կորզում քո մերձավորից, իսկ Ինձ մոռացել ես»,- ասում է Տեր Աստված»։ [12] (Սինոդական թարգ․)
   

   Արյունապղծության մասին խոսելուց հետո մարգարեն նորից վերադառնում է արյունահեղությանը (ոչ թե արյունահեղություն՝ բառի ուղիղ իմաստով, այլ մի կտոր հացից զրկելու իմաստով), որն ուղեկցվում էր արդարադատության «վաճառքով», չափազանց մեծ ու նաև փոքր տոկոսներ վերցնելով (Եզեկ․ 18:8, 13) և բոլոր տեսակի բռնություններով (հազիվ թե այս վերջին արտահայտությունը ենթադրել է տալիս այնպիսի մանրամասների մասին, ինչպիսիք են ծանր հարկերը՝ Եգիպտոսի և ամմոնացիների հետ դաշինք կնքելու համար, կամ էլ Բաբելոն գաղթածների նկատմամբ վիրավորական վերաբերմունքը, որի մասին խոսվում է 7:12-րդ համարում։ Յոթանասնից թարգմանության մեջ ասվում է. «Եվ նույնիսկ քո չարության վախճանն էր բռնությամբ», այսինքն՝ առհասարակ, քո մեջ բռնությունը հասել էր իր ծայրաստիճան դրսևորմանը):

   «Իսկ Ինձ մոռացել ես» - այս արտահայտությունն այստեղ շատ հուզիչ ու զգացմունքային է հնչում։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Կաշառք էին վերցնում քո մէջ, որպէսզի արիւն թափէին, վաշխ ու տոկոս էին առնում քո մէջ: Եւ ես վերջ եմ տալու քո չարագործութիւններին՝ ըստ քո գործած բռնութեան, որովհետեւ մոռացել ես ինձ», - ասում է Տէր Աստուած:
(Արարատ թարգ․) Քեզանում արյուն թափելու համար կաշառք վերցրին, վաշխ ու տոկոս առար և ագահությամբ քո ընկերներին հարստահարեցիր և ինձ մոռացար»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) Կաշառս առնուին ‘ի միջի քում զի հեղուցուն արիւն, վաշխս և տոկոսիս առնուին ‘ի միջի քում. և ածից կատարեցից զվախճան չարեաց քոց ըստ բռնութեան քում. քանզի մոռացար զիս՝ ասէ Տէր Տէր: