Ա. Լոպուխին
Այդ օրն այն ազատվածի հետ պիտի բացվի քո բերանը, և դու պիտի խոսես ու այլևս լուռ չպիտի մնաս, և նրանց համար նշան պիտի լինես, և կիմանան, որ Ես եմ Տերը»։ [27] (Սինոդական թարգ․)
Երուսաղեմի անկման լուրը վերջ դրեց մարգարեի վրա ի վերուստ իջած պարբերական թմրությանը (3:26-27), քանի որ այն այժմ ավելորդ է։ Այս լուրի շնորհիվ մարգարեի գերության ընկերներն ավելի զգայուն դարձան նրա քարոզությունների նկատմամբ, և նրա խոսքերը նրանց համար ավելի հաճելի և մխիթարական դարձան։ Այս պահից սկսվեց մարգարեի գործունեության ամենապայծառ շրջանը՝ բոլոր առումներով, երբ նա, իր մարգարեությունների այդքան ճշգրիտ կատարման շնորհիվ, ճանաչվեց որպես մարգարե, երբ սկսեցին լսել նրա ձայնը, ինչի շնորհիվ և նա դարձավ Աստծո նշան ու «հրաշք» (ըստ սլավոներեն թարգմանության) ժողովրդի համար (Զաք. 3:8):
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Այն օրը փրկուածի առջեւ բացուելու է բերանդ, խօսելու ես ու այլեւս համր չես մնալու, նրանց համար նշան ես լինելու. եւ պէտք է իմանան, որ ես եմ Տէրը»»:
(Արարատ թարգ․) Այդ օրը բերանդ պիտի բացվի այն ազատվածի հետ, և պիտի խոսես ու այլևս համր չմնաս. դու նրանց համար նշան կլինես։ Եվ նրանք կիմանան, որ ես եմ Տերը»։
(Գրաբար) Յաւուր յայնմիկ բացցի՛ բերան քո առ ապրեալն. խօսեսցիս և մի՛ ևս համրասցիս, և եղիցիս նոցա 'ի նշան. և ծանիցեն եթէ ե՛ս եմ Տէր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: