Եզեկիելի մարգարեության մեկնություն 24։4

Ա. Լոպուխին

«Մեջը լցրո՛ւ մսի կտորները, բոլոր լավագույն կտորները, ազդրերն ու ուսերը և լցրո՛ւ ընտիր ոսկորներով»։ [4] (Սինոդական թարգ․)
   

    «Մսի կտորները» - ասել է թե՝ Երուսաղեմի բնակիչները։ Եզեկիելն իր ազգակիցներին ակնհայտորեն վեր է դասում այդ վերջիններից։

   «Լավագույն կտորները» - այսինքն՝ «ազդրերն ու ուսերը» - խոսքը Երուսաղեմի վերնախավի մասին է։ Սա ծաղրալից հեգնանք է երուսաղեմացիների՝ իրենք իրենց մասին ունեցած բարձր կարծիքի վերաբերյալ։

   «Ընտիր ոսկորներով» - «ընտիր» բառի ներքո թերևս պետք է հասկանալ քաղաքի ռազմական հզորությունը: Իսկ ահա ոսկորն ամրության խորհրդանիշն է: Սլավոներենում՝ «ոսկորներից կտրված»։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Դի՛ր մէջը մսի բոլոր մասերը, բոլոր յօշուած գեղեցիկ կտորները՝ ազդրն ու զիստը:
(Արարատ թարգ․) Մսի կտորները մե՛ջը հավաքիր, ամեն լավ կտորը՝ ազդրը և ուսը, ընտիր ոսկորներո՛վ լցրու։
(Գրաբար) Եւ դիցես զանդամաթիւդ, զամենայն յօշուած գեղեցիկ, զազդր՝ և զերի, քանցեալ յոսկերաց,