Եզեկիելի մարգարեության մեկնություն 26։15

Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Տեր Աստված Տյուրոսին. «Մի՞թե քո ընկնելու աղմուկից, վիրավորվածների հառաչանքից, երբ որ քո մեջ կոտորած լինի, կղզիները չպիտի սարսռան»։ [15] (Սինոդական թարգ․)
   

   Տյուրոսի անկման ապշեցուցիչ և վհատեցնող լուրը բանաստեղծական կերպով ներկայացվում է այնպես, ասես այդ անկման աղմուկը և վիրավորների հառաչանքը լսելի եղավ մինչև իսկ շրջակա պետություններին։

   «Չպիտի՞ սարսռան» - այս հարցադրումն արվում է՝ որպես ակնհայտ իրողության որոշակիությունը փաստող նշան։

   «Կղզիները» - այս անվամբ սովորաբար կոչվում են ոչ միայն կղզիների վրա տեղակայված, այլ նաև Միջերկրական ծովի շուրջբոլորը տեղակայված բոլոր առափնյա տերությունները։ Տյուրոսի անկման իրողությունն իրենց աչքի առջև ունենալով՝ այդ տերությունները բոլորովին էլ չէին կարող վստահ լինել մեծագույն նվաճողի արշավանքից ապահովաբար խուսանավելու հարցում։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուած Տիւրոսին. «Չէ՞ որ քո կործանման ձայնից, քո վիրաւորների հեծեծելուց, քո մէջ սրի մերկանալուց դղրդալու են քո կղզիները,
(Արարատ թարգ․) Տեր Աստված այսպես է ասում Տյուրոսին. «Մի՞թե քո կործանման ձայնից, վիրավորվածների հառաչից, երբ որ քո մեջ կոտորած կլինի, ծովեզերքը չպիտի սարսռա։
(Գրաբար) Զի ա՛յսպէս ասէ Տէր Տէր ցՏիւրոս. Ոչ ապաքէն ‘ի ձայնէ կործանման քոյ, ‘ի հեծելոյ վիրաւորաց քոց, ‘ի մերկանալոյ սրոյ ‘ի միջի քում, շարժեսցի՛ն կղզիք քո։