Եզեկիելի մարգարեության մեկնություն 26։4

Ա. Լոպուխին

«Եվ նրանք պիտի քանդեն Տյուրոսի պարիսպները և պիտի կործանեն նրա աշտարակները, և ես նրանից պիտի քերեմ նրա հողը և նրան մերկ ապառաժ պիտի դարձնեմ»։  [4] (Սինոդական թարգ․)
   

   Ըստ Արրիանոսի (II, 18, 3) և Կվինտոս Կուրտիուսի (IV, 2, 9)՝ Տյուրոս կղզին շրջապատված է եղել պարիսպներով և աշտարակներով, որոնք հավանաբար արդեն իսկ գոյություն են ունեցել մարգարեի ապրած ժամանակաշրջանում։

    «Եվ նրանից պիտի քերեմ նրա հողը» - պաշարումից հետո Տյուրոսից միայն աղբ է մնալու։ Թերևս սա վերաբերում է նաև այն երկրաշարժերին, որոնց Տյուրոսը հաճախակիորեն ենթարկվում էր (Movers, 1. c.)

   «Մերկ ապառաժ» - այս արտահայտությունը, ինչպես և հաջորդ համարը ցույց է տալիս, որ խոսքը հիմնականում վերաբերում է կղզիային Տյուրոսին, որը կառուցված էր ժայռերով լեցուն կղզու վրա։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Նրանք կործանելու են Տիւրոսի պարիսպները, կործանելու են նրա աշտարակները: Հողն էլ հոսեցնելու եմ նրա վրայից ու այն դարձնելու եմ լերկ ապառաժ:
(Արարատ թարգ․) Եվ նրանք պիտի քանդեն Տյուրոսի պարիսպները և կործանեն նրա աշտարակները, և ես նրանից պիտի քերեմ նրա հողը և նրան չոր ապառաժ պիտի դարձնեմ։
(Գրաբար) և կործանեսցեն զպարիսպս Տիւրոսի, և կործանեսցեն զաշտարակս նորա. և հոսեցից զհող նորա ‘ի նմանէ, և արարից զնա յապառաժ․