Եզեկիելի մարգարեության մեկնություն 27։27

Ա. Լոպուխին

«Քո հարստությունն ու քո ապրանքները՝ քո բոլոր պահեստները, քո նավաստիներն ու քո նավավարները, որոնք փակում էին քո ճաքերը և տնօրինում էին քո առևտուրը, և քո ունեցած բոլոր պատերազմողներն ու մարդկանց ամբողջ բազմությունը, որ քեզանում է, քո անկման օրը պիտի ընկղմվեն ծովերի սրտում»։ [27] (Սինոդական թարգ․)
   
   Նավի հսկայական և արժեքավոր ամբողջ պարունակության բովանդակության թվարկումը մեծացնում է դրա կործանման համար ափսոսանքը: «Նավաստիներն» ու «նավավարները» մեզ ծանոթ են 8-րդ համարից, «ճաքերը փակողները» (սլավոներենում՝ «խորհրդականներ»՝ «ինժեներ» իմաստով) և «առևտուրը տնօրինողները» («քո առևտուրն անելու համար» - 9-րդ համար․ ըստ սլավոներենի՝ «առևտրային գործընկերներից ներկայացուցիչներ»)՝ 9-րդ համարից։ «Պատերազմողներ»-ի մասին խոսվում էր 10-րդ և 11-րդ համարներում։

   «Մարդկանց ամբողջ բազմությունը» - միգուցե՝ Տյուրոսի՝ 12-րդ համարում թվարկված առևտրային գործընկերները։
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Բայց քո հարստութիւնն էլ, քո զօրքերն էլ, քո ու քո խառնիճաղանջ ամբոխների վաստակն էլ, քո նաւավարներն ու նաւապետներն էլ, քո ու քո խառնիճաղանջ ամբոխների խորհրդականներն էլ, քո մէջ եղած բոլոր պատերազմող մարդիկ էլ, քո մէջ բոլոր հաւաքուածներն էլ քո կործանման օրն ընկնելու են ծովի խորքը:
(Արարատ թարգ․) Քո հարստությունն ու քո ապրանքը՝ քո վաճառքը, քո նավաստիներն ու նավավարները, քո նավերի ճաքերը փակողները և քեզ հետ առևտուր անողները և քո մեջ եղող բոլոր պատերազմողները քո ամբողջ բազմության հետ, որ քեզանում է, քո անկման օրը ծովի սրտում պիտի ընկղմվեն։
(Գրաբար) Եւ զօրութիւն քո, և վարձք քո, և խառնաղանջիցն քոց, և նաւավարք քո, և նաւապետք քո, և խորհրդականք քո, և խառնաղանջք խառնաղանճից քոց. և ամենայն արք պատերազմօղք քո որ 'ի քեզ, մ ամենայն ժողովք որ' ի միջի քում անկցին 'ի սիրտ ծովու՝ յաւուր կործանման քոյ: