Եզեկիելի մարգարեության մեկնություն 31։1

Ա. Լոպուխին

«Տասնմեկերորդ տարում, երրորդ ամսում, ամսվա առաջին օրը, Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [1] (Սինոդական թարգ․)
   
   Եգիպտոսը՝ հպարտ մայրի։ Եգիպտոսի անկումն այստեղ պատկերված է առակի միջոցով, որին հաջորդում է դրա մասին ողբը 32-րդ գլխում, ինչպես որ այդ ամենը տեղի ունեցավ Տյուրոսի պարագայում, չնայած որ այնտեղ առակը և ողբը միաձուլված էին իրար: Առկա համեմատությունը մոտ է 17-րդ գլխի պատկերին, մասամբ էլ՝ 19-րդ գլխին և Դանիելի մարգարեության 4-րդ գլխին։ Մարգարեական սույն խոսքն ունի բանաստեղծական կառուցվածք և բաժանվում է 3 տների։ Առաջին հատվածում՝ 2-9-րդ համարներում, նկարագրվում է անզուգական, զարմանահրաշ մայրու բարձրությունն ու գեղեցկությունը։ 10-15-րդ համարներն ընդգրկող հատվածում՝ նրա անկումը և այդ գործում Աստծո հետապնդած նպատակը, իսկ 16-18-րդ համարներում՝ այդ անկման հետևանքները։

   «Տասնմեկերորդ տարում, երրորդ ամսում, ամսվա առաջին օրը, Տիրոջ խոսքը հասավ ինձ» - 586 թվականի մայիս ամսին՝ նախորդ ելույթից 2 ամիս անց և Երուսաղեմի անկումից երկու ամիս առաջ, հետևաբար նաև՝ թերևս Երուսաղեմին փրկելու համար օգնության մեկնող փարավոնի արշավանքի տպավորության տակ։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տասնմէկերորդ տարում, երրորդ ամսին, ամսուայ առաջին օրը, Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ տասնմեկերորդ տարվա երրորդ ամսվա մեկին Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև յամին մետասաներորդի՝ յամսեանն երրորդի, որ օր մի էր ամսոյն. եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.