Ա. Լոպուխին
«Նրա գերեզմանները դրված են անդրաշխարհի ամենախորքերում, և նրա հորդաներն իր գերեզմանի շուրջն են, ամենքը սպանված, սրից ընկածներ են, նրա՛նք, ովքեր սարսափ էին տարածում ողջերի երկրում»։ [23] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 32:22
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Այնտեղ՝ խորխորատի խորքերում է նրանց գերեզման տրուել, ու բոլորը հաւաքուել են նրա շիրիմների շուրջը: Սրից էին ընկել բոլոր սպանուածներն էլ, որոնք անդունդների խորքերը դարձրին իրենց գերեզման: Բոլորը հաւաքուել են նրա շիրիմների շուրջը: Սրից էին ընկել բոլոր սպանուածներն էլ, որոնք իրենց սարսափն էին տարածել ողջերի աշխարհի վրայ:
(Արարատ թարգ․) որոնց գերեզմանները գբի ամեն խորքում են դրված։ Եվ իր բազմությունն իր գերեզմանի շուրջն է, ամենքը սպանված՝ սրով ընկածներ են, որոնք սարսափ էին տարածում ողջերի երկրում։
(Գրաբար) տուաւ գերեզման նոցա ‘ի խորս խորխորատին, և եղեն ժողովուրդք նոցա շուրջ զշիրմօք նորա. ամենայն վիրաւորք անկան սրով. որ արարին զգերեզմանս իւրեանց ‘ի յատակս գբոց, և եղեն ժողովք շուրջ զգերեզմանօք նորա. ամենեքին վիրաւորք անկեալք ‘ի սրոյ, որ ետուն զահ իւրեանց ‘ի վերայ երկրին կենդանութեան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: