Եզեկիելի մարգարեության մեկնություն 34։31

Ա. Լոպուխին

««Եվ որ դուք Իմ ոչխարներն եք՝ Իմ արոտի ոչխարները․ դուք մա՛րդ եք, իսկ Ես ձեր Աստվածն եմ», - ասում է Տեր Աստված»։ [31] (Սինոդական թարգ․)
   

   Խոսքի ընթացքը վերադառնում է սույն գլխի հիմնական գաղափարին՝ հովվի կերպարին, որի մասին մի որոշ ժամանակ որևիցե խոսք չէր հնչում:

   «Իմ արոտի ոչխարները» - այս արտահայտությունն ավելի ջերմ է հնչում, քան նախորդիվ կիրառվող «Իմ ոչխարները» արտահայտությունը (6-րդ համար և այլ տեղիներ):

   «Դուք մա՛րդ եք» - այս խոսքերը կարող են հաղորդել միայն այն գաղափարը, որ նախորդիվ խոստացված ամեն բան, իհարկե, չի կարող ձեռք բերվել մարդկային ուժի կողմից, ուստի այստեղ շեշտադրումն այն է, որ Աստված Ինքն է խոստանում է, և դա իսկ է նշյալ խոստումների իրականացման գրավականը։ Սակայն նմանօրինակ միտքը խաթարում է սույն համարի մտքի ընթացքը և, հետևաբար, Յոթանասնից թարգմանությունը պետք է որ ճիշտ լինի՝ այն բաց թողնելով:

--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Դուք էլ, ի՛մ հօտեր, իմ արօտի՛ ոչխարներ, մարդիկ էք, ես էլ՝ ձեր Տէր Աստուած»», - ասում է Տէր Աստուած:
(Արարատ թարգ․) «Եվ դուք իմ ոչխարները՝ իմ արոտի ոչխարները, մա՛րդ եք, իսկ ես ձեր Աստվածն եմ»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) Եւ դուք խաշինք իմ ոչխա՛րք արօտի իմոյ՝ մարդիկ էք, և ես Տէր Աստուած ձեր, ասէ Տէր Տէր։