Ա. Լոպուխին
«Եվ պիտի բնակվեք այն երկրում, որը Ես տվել եմ ձեր հայրերին, և Իմ ժողովուրդը պիտի լինեք, և Ես պիտի լինեմ ձեր Աստվածը»։ [28] (Սինոդական թարգ․)
Միայն այս պայմանը բավարարելու դեպքում է, որ Իսրայելի համար հնարավոր պիտի լիներ Սուրբ Երկրում բնակվելը (Ղևտ․ 25:18, 19, Բ Օրին․ 5:16) և Աստծո հետ ուխտով հաստատված հարաբերությունների վերականգնումը (տե՛ս Եզեկիելի մարգարեության 11:20-րդ համարի բացատրությունը):
«Ես» - եբրայեցերենում կիրառված է «անոխի» երկար ձևը՝ «անի» կարճ ձևի փոխարեն, ինչն այսօրինակ միակ դեպքն է Եզեկիելի մարգարեության մեջ (մինչդեռ «անի» ձևը 138 անգամ կիրառվում է Եզեկիելի կողմից, ինչի պատճառով էլ մեկնիչներն այս ամբողջ համարը համարում էին Երեմիայի մարգարեության 30:22-րդ համարի արտատպությունը, սակայն սույն պարագան կարելի է բացատրել նաև այն հանգամանքով, որ Օսէէի մարգարեության 1:9-րդ համարից սկսած «Ես» դերանվան՝ հենց այս կարճառոտ ձևի կիրառությունը խիստ մեծ տարածում էր գտել:
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) բնակուէք այն երկրում, որ տուել էի ձեր հայրերին, ինձ համար ժողովուրդ լինէք, եւ ես ձեզ համար՝ Աստուած:
(Արարատ թարգ․) Պիտի բնակվեք այն երկրում, որ տվել եմ ձեր հայրերին, և իմ ժողովուրդը լինեք, իսկ ես ձեր Աստվածը կլինեմ։
(Գրաբար) և բնակիցէք յերկրին՝ զոր ետու հարցն ձերոց. և եղիջիք ինձ ‘ի ժողովուրդ, և ես եղէց ձեզ յԱստուած:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: