Եզեկիելի մարգարեության մեկնություն 36։35

Ա. Լոպուխին

«Այդ ժամանակ պիտի ասեն. «Այս ամայացած երկիրը դարձել է Եդեմի պարտեզի նման․ և այս ավերված, ամայացած ու քարուքանդ քաղաքները ամրացված ու բնակեցված են»։ [35] (Սինոդական թարգ․)
   

   «Պիտի ասեն» - հիմնականում հենց այն ճանապարհորդները, որոնք նախկինում այդ երկիրը տեսել էին ամայացած վիճակում (34-րդ համար), իսկ այնուհետև արդեն ամբողջ աշխարհը պիտի զարմանա այդօրինակ փոփոխության վրա:

   «Եդեմի պարտեզի նման» - սա ցուցում է պտղաբերության նախօրինակի վերաբերյալ։ Այն մի կարևոր խոստում է այս երկրի համար՝ ապագայում երկնային պտղաբերությամբ առատանալու վերաբերյալ:

   «Ամրացված ու բնակեցված են» - այսինքն՝ շրջապատված են պարիսպներով, որոնց առկայությունը կամ բացակայությունն էլ հենց այն ժամանակ ընկած էր քաղաքի և գյուղի տարբերության հիմքում։ Սակայն երկրի կործանման ժամանակ բոլոր քաղաքները, այդ թվում՝ նույնիսկ Երուսաղեմը, զրկվեցին այդ պարիսպներից։
--------------------------------
[35](Էջմիածին թարգ․) Եւ ասելու են. «Աւերուած երկիրը բերկրալից պարտէզ է դարձել, աւերակ, կործանուած ու քանդուած քաղաքները, ամրացած, բազմել են»:
(Արարատ թարգ․) պիտի ասեն. Այս ամայացած երկիրը Եդեմի պարտեզի պես է դարձել, ու նրա քաղաքները՝ ավերակ, ամայի ու քարուքանդ, պարսպավոր և մարդաբնակ են դարձել։
(Գրաբար) Եւ ասասցեն. Երկիրն ապականեալ՝ եղև իբրև զպարտէ՛զ փափկութեան. և քաղաքքն աւերակք՝ ապականեալք և քանդեալք՝ ամրացեալք նստա՛ն։