Ա. Լոպուխին
«Եվ նրանց հետ խաղաղության ուխտ կկապեմ. հավիտենական ուխտ կլինի նրանց հետ։ Եվ նրանց պիտի հաստատեմ ու պիտի բազմացնեմ նրանց և նրանց մեջ պիտի հաստատեմ Իմ սրբարանը հավիտյան»։ [26] (Սինոդական թարգ․)
Սա մի պարզորոշ կանխասացություն է Նոր Կտակարանի, քրիստոնեության մասին։
«Խաղաղության» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 34:25-րդ համարի բացատրությունը։
«Պիտի հաստատեմ» Ավետյաց երկրում։ Սլավոներենում՝ «արմատախիլ պիտի անեմ», բայց հունարենում՝ «taxw»։
«Սրբարանը» - խորհրդավոր տաճար (40–48-րդ գլուխներ), Իսրայելի յուրաքանչյուր գալիք օրհնության աղբյուրը։ Սլավոներենում ավելի ընդհանրական է՝ «սրբացումը», բայց հունարենում՝ «ta 'agia» - «տաճար»։
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Խաղաղութեան դաշինք եմ կնքելու նրանց հետ, եւ այդ ուխտը յաւիտենական է լինելու նրանց հետ: Հաստատելու եմ նրանց ու բազմացնելու, սրբարանս էլ դնելու եմ նրանց մէջ՝ յաւիտենապէս:
(Արարատ թարգ․) Եվ նրանց հետ խաղաղության ուխտ կկապեմ. հավիտենական ուխտ կլինի նրանց հետ։ Նրանց պիտի հաստատեմ ու բազմացնեմ և իմ սրբարանը նրանց մեջ կարգեմ հավիտյան։
(Գրաբար) Եւ եդից դոցա ո՛ւխտ խաղաղութեան, և ուխտ յաւիտենակա՛ն եղիցի ընդ նոսա. և տա՛ց դոցա՝ և բազմացուցից զդոսա, և եդից զսրբութիւնս իմ ‘ի մէջ դոցա յաւիտեան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: