Եզեկիելի մարգարեության մեկնություն 39։16

Ա. Լոպուխին

«Եվ քաղաքի անունն էլ պիտի լինի «Համոնա»։ Եվ այդպես նրանք պիտի մաքրեն երկիրը»։ [16] (Սինոդական թարգ․)
   

   Գոգի զորքերի թաղման վայրում գտնվող քաղաքը կամ, ավելի ճիշտ, այդ վայրին հարակից գտնվող քաղաքը կկոչվի (հմմտ․ Ես․ 19:18) «Համոնա», որը ծագում է եբրայեցերեն «համոն» - «հորդա» («լեգիոն» տե՛ս սույն գլխի 11-րդ համարի բացատրությունը) բառից՝ իգական սեռի վերջավորության ավելացումով։ Հավանաբար, Եզեկիելի հիշատակած այս վայրի ազդեցությամբ Բեթսանը (որը, ի դեպ, գտնվում էր Հորդանանից դեպի արևմուտք, և ոչ թե՝ արևելք, ինչը որ ենթադրելի պետք է լիներ այստեղ՝ ելնելով 11-րդ համարի վկայությունից) կոչվել է «Սկյութոպոլիս»՝ ի հիշատակ Ք․ ա․ 7-րդ դարում սկյութների կատարած արշավանքի։ Յոթանասնից թարգմանության մեջ տարընթերցվում է՝ «բազմաթաղ անկում» (ազատ թարգմանություն է): Մեկ Համոնա քաղաքում ամբարիշտների բոլոր մնացորդներին ի մի հավաքելու շնորհիվ ապագայի ամբողջ Սուրբ Երկիրը մաքրված կլինի:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Քաղաքի անունն էլ Գերեզման է կոչուելու. ու երկիրը մաքրուելու է:
(Արարատ թարգ․) Եվ քաղաքի անունն էլ Համոնա պիտի լինի։ Եվ երկիրը պիտի մաքրեն։
(Գրաբար) զի և անուն քաղաքին Գերեզման կոչեսցի. և սրբեսցի երկիրն։