Եզեկիելի մարգարեության մեկնություն 40։40

Ա. Լոպուխին

«Եվ արտաքին կողմում՝ դեպի հյուսիսային դարպասի մուտքը բարձրանալիս, կային երկու սեղաններ, և մյուս կողմում էլ՝ դարպասի նախասրահի մոտ, ևս երկու սեղաններ»։ [40] (Սինոդական թարգ․)
   
Որպես հիշատակ այն սովորության, որ, համաձայն Մովսիսական օրենքի, զոհաբերության կենդանին թաղվում էր զոհասեղանի հյուսիսային կողմում՝ հյուսիսային ներքին դարպասի մոտ՝ բացի զոհաբերվող կենդանիներին մորթելու համար նախատեսված և նախասրահում տեղադրված վերոնշյալ սեղաններից՝ դարպասի կողային հատվածներում նույնպես կային այդ նույն նպատակին ծառայող սեղաններ, որոնք այս անգամ ևս թվով 4-ն էին ու վերոնշյալ սեղանների նմանողությամբ՝ դարձյալ տեղակայված էին սիմետրիկ ներդաշնակությամբ։  Այդ սեղանների՝ դարպասներից դուրս գտնվելու իրողությունը հարմար էր դարձնում դրանց վրա մորթված կենդանիների մասերը ժողովրդին բաժանելը, ինչը որ տեղի էր ունենում զոհաբերվող կենդանու վրայից քահանաների համար նախատեսված հատվածներն առանձնացնելուց հետո․․․
--------------------------------
[40](Էջմիածին թարգ․)Ողջակէզները լուանալու ջրի խողովակի հարաւային կողմը, այն դռան մուտքին, որ հիւսիս էր նայում, երկու սեղաններ կային, որ արեւելք էին նայում: Իսկ երկրորդ դռան հարաւային կողմից, դռան կամարների դիմաց, նոյնպէս երկու սեղաններ կային
(Արարատ թարգ․) Եվ դրսի կողմում՝ դեպի հյուսիսային դարպասի մուտքը բարձրանալիս, երկու սեղաններ կային, և դարպասի նախասրահի մյուս կողմում՝ երկու սեղաններ։
(Գրաբար) ընդ հարաւակողմն խողուակի ողջակիզացն 'ի մուտս դրանն որ հայէր ընդ հիւսւսի, երկու սեղանս որ հայէր ընդ արևելս. և 'ի հարաւակողմ կուսէ երկրորդի դրանն ՝ հանդէպ կամարաց դրանն երկու սեղանք։ Եւ ընդ արևելս ութ սեղանք․