Եզեկիելի մարգարեության մեկնություն 42։6

Ա. Լոպուխին

«Դրանք եռահարկ էին, և այնպիսի սյուներ, ինչպիսիք գավիթներում էին, նրանք չունեին. դրա համար էլ դրանք ավելի նեղ էին՝ ի տարբերություն ստորին և միջին սենյակների՝ հատակից սկսած»։ [6] (Սինոդական թարգ․)
   
    Քահանայական սենյակների կառույցի մասին մանրամասնություններ հաղորդելուց հետո մարգարեն նկարագրում է այդ կառույցի արտաքին տեսքի վերջնական, ընդհանուր պատկերը։ Այդ շենքը եռահարկ էր («meshulashot» – կազմված 3 մասից, ու ոչ թե «shelishim», ինչպես 3-րդ համարում էր, իսկ Յոթանասնից թարգմանության մեջ՝ «տրեգուբի») և այդ շենքի սենյակները գավթի սենյակներից (արտաքին գավթում առկա էին 30 սենյակներ՝ ըստ 40:17-րդ համարի, իսկ ներքին գավթում՝ 2 սենյակներ՝ ըստ 40:44-րդ համարի) տարբերվում էին սյուների բացակայությամբ, սյունե՛ր, որոնց մասին, սակայն, այդ սենյակների նկարագրության մեջ որևէ խոսք չկար։ Հավանաբար այդ «սյուները» հատուկ սյունասրահներ էին կազմում այդ սենյակներում, ինչպես Հերովդեսի տաճարում և, հավանաբար, Սողոմոնի տաճարում էր․․․Շենքի այսօրինակ կառուցվածքը հարմար էր նրանով, որ արտաքին գավթից ավելի քիչ էր ծածկում տաճարը, որը միևնույն ժամանակ գտնվում էր արհեստական ​​բարձրության վրա (Եզեկ․ 41:8):

--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Եւ պատշգամբների սիւների պէս սիւներ չկային. դրա համար ներքեւի կողմից միջանցքներ կային: Միջնայարկերն էլ գետնից յիսուն կանգուն բարձր էին:
(Արարատ թարգ․) Որովհետև նրանք եռահարկ էին և գավիթների սյուների նման սյուներ չունեին. դրա համար էլ վերի սենյակները գետնից հետ քաշված էին ավելի, քան վարի և միջին սենյակները։
(Գրաբար) քանզի երեքսրահեանք էին. և սիւնք ո՛չ գոյին իբրև զսիւնս պատշգամացն. վասն այնորիկ առանցք էին 'ի ներքոյ կողմանէն. և 'ի միջնայարկացն 'ի գետնոյ կողմանէ յիսուն։