Ա. Լոպուխին
«Դու, մարդո՛ւ որդի, պատմի՛ր Իսրայելի տանն այս տաճարի մասին, որպեսզի նրանք ամաչեն իրենց անօրենությունների համար և որպեսզի չափեն դրա չափերը»։ [10] (Սինոդական թարգ․)
Տաճարի տեսիլքը, որը նույնիսկ ավելի խորհրդավոր էր, քան 1-ին գլխի տեսիլքը, այնուամենայնիվ, մարգարեի համար չպետք է մնար որպես զուտ անձնական հայտնություն: Մարգարեն պետք է հրապարակայնորեն հռչակեր այն։ Այդ հայտնությունը պետք է ապշեցուցիչ ազդեցություն ունենար Իսրայելի տան վրա. «․․․և նրանք կամաչեն (ռուսերենում՝ «որպեսզի նրանք ամաչեն», Յոթանասնից թարգմանության մեջ՝ «և թող դադարեն իրենց մեղքերից», Վուլգաթայում՝ «et confundatur») իրենց անօրինությունների համար, և կվերցնեն նրա չափը» (ռուսերենում՝ «որպեսզի չափեն», Վուլգաթայում՝ «metiantur fabricam»): Յոթանասնից թարգմանությունը հավելում է՝ «և նրա տեսիլքն ու նրա աստիճանակարգությունը»։ Այդ երկու գործողություններն ակնհայտորեն սերտ կապի մեջ են միմյանց հետ: Հրեաներն ա՛յն ժամանակ կամաչեն իրենց անօրինությունների համար, երբ չափագրեն տաճարն այնպես, ինչպես հրեշտակը չափեց այն մարգարեի առաջ: «Չափել» այս դեպքում նշանակում է հասկանալ այս խորհրդավոր շենքի հատակագիծը։ Իսկ թե Իսրայելի տունը երբ կկարողանա նման գիտակցության հասնել, այդ մասին ոչինչ չի ասվում։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, Իսրայէլի տանը ցո՛յց տուր այդ տաճարը, ու թող յետ կանգնեն իրենց մեղքերից: Ցո՛յց տուր դրա պատկերը, ձեւն ու յօրինուածքը:
(Արարատ թարգ․) Դու, մարդո՛ւ որդի, Իսրայելի տանը պատմի՛ր այս տաճարի մասին, որ ամաչեն իրենց անօրենություններից. թող չափեն դրա չափերը։
(Գրաբար) Եւ դու որդի մարդոյ՝ ցո՛յց տանդ Իսրայէլի զտաճարդ, և դադարեսցեն ‘ի մեղաց իւրեանց, զտեսիլ դորա և զձև և զյօրինուած․

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: