Ա. Լոպուխին
«Եվ սրանք են զոհասեղանի չափերը կանգուններով (որպես կանգուն մեկ կանգունը հաշվված ափի հետ)․ հիմքը ՝ մեկ կանգուն, լայնությունը՝ դարձյալ մեկ կանգուն, և շրջագծի եզրը շուրջանակի՝ մեկ թիզ․ և սա զոհասեղանի հետևի կողմն է»։ [13] (Սինոդական թարգ․)
Զոհասեղանը։ Մարգարեն արդեն իսկ նկարագրել էր տաճարը: Այժմ նա կարող է անցում կատարել այդ խորհրդավոր տաճարում կատարվող պաշտամունքի նկարագրությանը: Դեպի սույն տեսիլքի այս երկրորդ մաս անցումը կատարվում է զոհասեղանի նկարագրության «միջոցով»: Զոհասեղանը, որը մինչև այժմ միայն հպանցիկ կերպով է հիշատակվել՝ այն ժամանակ, երբ խոսվում էր դրա տեղագրության մասին (Եզեկ․ 40:47), իրականում ժողովրդի համար տաճարի ամենակարևոր հատվածն է, քանի որ հենց զոհասեղանն է միջնորդի դեր կատարում՝ ապահովելով ժողովրդի հաղորդակցությունը Աստծո հետ, հրեաների մատուցած զոհաբերությունները բարձրացնում է դեպի Աստված և երկնքից Աստծո շնորհը իջեցնում է ժողովրդի վրա: Ահա թե ինչու զոհասեղանը «արժանի» էր ոչ պակաս զգուշավոր չափագրության (նկարագրության), քան թե տաճարային որևէ այլ պարագա, և այդ չափագրությունն առավել տեղին է մեջբերել այստեղ՝ պաշտամունքի նկարագրությանն անցնելու ժամանակ։ Այն, որ զոհասեղանի այս չափագրության նկարագրությունը ներկայացվում է ամբողջ տաճարի նկարագրությունից առանձին, մեզ թույլ է տալիս ենթադրելու, որ զոհասեղանը տեղադրված է եղել ամբողջ տաճարի բարձրությանը հավասար մի բարձրության վրա։ Այդպիսով՝ զոհասեղանն իրենից ներկայացնում էր ինքնին անկախ և արժեքավոր մի կառույց՝ գտնվելով բուն տաճարի կողքին։ Հին ժամանակներում զոհասեղանի հենց այդ կառույցն էլ հաճախ փոխարինել է բուն տաճարին․․․
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Զոհասեղանի չափն այս է. մի կանգուն բարձրութիւնը, մի կանգուն ու չորս մատ՝ խորութիւնը, մի կանգուն՝ լայնութիւնը, մի թիզ՝ եզրերի շուրջ գտնուող պսակը:
(Արարատ թարգ․) Եվ սրանք են զոհասեղանի չափերը կանգունով (կանգունը՝ մեկ կանգուն և մեկ ձեռնաչափ), խորքը՝ մեկ կանգուն բարձր և մեկ կանգուն լայն, շրջագծի եզրը՝ շուրջանակի մեկ թիզ։ Եվ սա զոհասեղանի բարձրությունն է։
(Գրաբար) Եւ ա՛յս չափ սեղանոյն. կանգուն մի ‘ի կանգնոց, և կանգուն մի և ուղուկ գոգա՛ծ խորութեան նորա. և կանգուն մի լայնութիւն. և պսակ շուրջ զծնօտիւք նորա շուրջանակի թզա՛ւ մի։ Եւ ա՛յս բարձրութիւն սեղանոյն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: