Եզեկիելի մարգարեության մեկնություն 43։14

Ա. Լոպուխին

«Հիմքից, որը գտնվում է գետնի մեջ, մինչև ստորին ելուստը՝ երկու կանգուն, իսկ լայնությունը՝ մեկ կանգուն․ փոքր ելուստից մինչև մեծ ելուստը՝ չորս կանգուն, իսկ լայնությունը՝ մեկ կանգուն»։ [14] (Սինոդական թարգ․)
   

    Զոհասեղանը կառուցված էր ելուստներով, և նկարագրող «hek»-ը (abcd-qpo)՝ նրա հիմքը կամ հիմնափոսը, եղել է զոհասեղանի հենց առաջին ելուստը։ Զոհասեղանի հաջորդող 2 ելուստներից յուրաքանչյուրն ուներ միևնույն լայնությունը (բացի այդ՝ այն նաև երկարում էր մեկ կանգունով), բայց երկու անգամ ավելի բարձր էր՝ նախորդի հետ համեմատությամբ։ «Hek»-ի բարձրությունը 1 կանգուն էր, երկրորդ ելուստը՝ 2 կանգուն, իսկ երրորդ ելուստը՝ 4 կանգուն։ Մարգարեն այդ բոլորը, ինչպես այս խորհրդավոր տեսիլքին վերաբերող յուրաքանչյուր մանրամասնություն, ներկայացնում  է իրեն հատուկ որոշակի ինքնատիպությամբ։

    «Հիմքից, որը գտնվում է գետնի մեջ» - բառացիորեն՝ «գետնի «hek»-ից», այսինքն՝ «ստորին «hek»-ից (հնարավոր է՝ առ ի համեմատություն 17-րդ համարում հիշատակված «hek»-ի․ Յոթանասնից թարգմանությունն ավելի ազատորեն թարգմանում է «խորքերից»․․․) մինչև ստորին ելուստը», այսինքն՝ ակնհայտորեն մինչև այն վայրը, որտեղից սկսվում է զոհասեղանի ստորին, 2-րդ ելուստը՝ «երկու կանգուն, իսկ լայնությունը (հետևաբար՝ նախորդիվ նշվում էր բարձրությունը)՝ մեկ կանգուն (ստորին ելուստի մասին է)»։ Եբրայեցերենում՝ «azara», որն այստեղ ըստ համատեքստի և ըստ Վուլգաթայի («сrepido» - «ժայռ») թարգմանվում է «ելուստ», իսկ Բ Մնաց․ 4:9-րդ և 6:13-րդ համարներում, ինչպես նաև Միշնայում և Թարգումում, այս բառը նշանակում է «տաճարի գավիթ»։ Ասորերենում՝ «ezeru», որ նշանակում է սահմանափակել, «ezurtu» - «սահման», ինչից էլ կարելի է եզրակացնել «պատյան», «երեսպատում», «շրջանակ» նշանակությունը (նաև 17-րդ, 20-րդ համարներ, 45:19-րդ համար)։ «Փոքր azara»-ից, - շարունակում է մարգարեն խորհրդավոր զոհասեղանի իր նկարագրությունը՝ «փոքր» անվանելով միևնույն («ստորին») ելուստը՝ հաջորդի հետ համեմատությամբ նրա կես բարձրության պատճառով, «մինչև մեծ «azara»-ն (ռուսերենում՝ «փոքր ելուստից մինչև մեծ ելուստը»)՝ չորս կանգուն, իսկ լայնությունը (հետևաբար՝ նախորդիվ նշվում էր բարձրությունը)՝ մեկ կանգուն»։ Այս ելուստները կարող էին ունենալ այն նշանակությունը, ըստ որի՝ դրանք զոհաբերության համար նախատեսված սրբարանը պաշտպանում էին բոլոր տեսակի անմաքուր իրերի և երևույթների հարձակումներից, ու խոսքը հիմնականում քահանայի մարմնի մասին էր: Այս հանգամանքը նկատի ունենալով է, որ այս ելուստները կոչվում են այն նույն անունով, որը կրում էին նաև տաճարի գավիթները, որոնք արդեն տաճա՛րն էին պաշտպանում բոլոր տեսակի անմաքուր իրերի և երևույթների հարձակումներից: Հատկանշական է նաև Յոթանասնից թարգմանության մեջ այս «ելուստներ»-ին տրված անվանումը՝ «մաքրագործող» - «ilasthrion». ինչպես տապանի կափարիչը, այս ելուստները նույնպես ոչ միայն ցողվում էին ջրով, այլև անընդհատաբար հեղվում ու լվացվում էին զոհաբերված անասունների արյունով։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Եւ այս է զոհասեղանի բարձրութիւնը. փորուածքի սկզբից մինչեւ մեծ քաւութիւնը՝ ներսից երկու կանգուն, մի կանգուն լայնութեամբ, փոքր քաւութիւնից մինչեւ մեծ քաւութիւնը՝ չորս կանգուն, մի կանգուն լայնութեամբ:
(Արարատ թարգ․) Եվ գետնի վրա խորքից մինչև ստորին շրջանակը՝ երկու կանգուն, լայնությունը՝ մեկ կանգուն, փոքր շրջանակից մինչև մեծ շրջանակը՝ չորս կանգուն, լայնությունը՝ մեկ կանգուն։
(Գրաբար) ’ի խորութենէ սկզբան փորուածոյն մինչև ‘ի մեծ քաւութիւնն, կանգունք երկուք ‘ի ներքուստ, և ‘ի լայնութիւն կանգուն մի. և փոքր քաւութենէն մինչև ‘ի մեծ քաւութիւնն կանգունք չորք, և ‘ի լայնութիւն կանգուն մի