Ա. Լոպուխին
«Բուն զոհասեղանի բարձրությունը՝ չորս կանգուն, և զոհասեղանից վեր բարձրանում են չորս եղջյուրներ»։ [15] (Սինոդական թարգ․)
Զոհասեղանի՝ նկարագրվող երկրորդ մասի վրա հանգչում էր այս կառույցի երրորդ՝ վերին և ամենասրբազան հատվածը՝ զոհասեղանն իր ամենաուղիղ իմաստով։ Այս հատվածը ստացել է սրբազան հնությամբ տոգորված «garyel» անունը, որը բառացիորեն նշանակում է «Աստծո լեռը»։ Ըստ Քերիի և հաջորդող նկարագրության՝ այս հատվածը կոչվել է «ariel» (Յոթանասնից թարգմանությունը նույնպես այստեղ տարընթերցում է «ariel») - «Աստծո օջախը» (հմմտ. Ես. 29:1-2-րդ համարները և Մեշայի արձանագրությունը. «Ես Աթարոթում վերցրի Դավթի «ariel»-ը». այս բառը կարող է նշանակել նաև «Աստծո առյուծ»․․․կամ պարզապես «օջախ»։ Սակայն չի բացառվում նաև, որ «gareel» բառը «ariel» բառի ժողովրդական տառադարձությունն է): Զոհասեղանի այս ամենասրբազան հատվածն ուներ այն նույն բարձրությունը, ինչ երկրորդ հատվածը, ասել է թե՝ 4 կանգուն (hi): Ինչպես խորանի ու տաճարի զոհասեղանը, այնպես էլ ներկա զոհասեղանը, ավելի ճիշտ՝ դրա «gareel»-ը կամ «ariel»-ը, ուներ 4 եղջյուրներ, որոնք զորության և առատության խորհրդանիշներն էին։ Հնարավոր է, որ զոհաբերության համար բերված կենդանիները կապված են եղել այդ եղջյուրներին։ Նմանատիպ եղջյուրներ ունեին նաև եգիպտական զոհասեղանները (Տրոշոն), և հետևաբար, դրանք զոհասեղանին բնորոշ առանձնահատկություններ էին։ Յոթանասնից թարգմանությունը «arba»-«չորս» բառի փոխարեն տարընթերցում է «ama»-«կանգուն», ինչի արդյունքում ստացվում է, որ եղջյուրներից յուրաքանչյուրը 1 կանգուն էր, իսկ եղջյուրների թիվը չի նշվում, քանի որ ենթադրվում է, որ դա ինքնին հասկանալի պիտի լիներ։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Զոհասեղանը՝ չորս կանգուն, բնից վեր մինչեւ եղջիւրները՝ մէկ կանգուն,
(Արարատ թարգ․) Կրակարանը՝ չորս կանգուն բարձր, իսկ կրակարանից վեր չորս եղջյուրներ պիտի լինեն։
(Գրաբար) և բունն ‘ի չորից կանգնոց. և ‘ի բնէն ‘ի վեր ցեղջեւրսն՝ կանգուն մի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: