Եզեկիելի մարգարեության մեկնություն 44։18

Ա. Լոպուխին

«Նրանց գլուխների խույրերը նույնպես պիտի կտավե լինեն, և նրանց անդրավարտիքները՝ իրենց երանքների վրա, նույնպես պիտի կտավե լինեն. նրանք քրտինքի մեջ [քրտնեցնող հանդերձով] չպիտի գոտևորվեն»։ [18] (Սինոդական թարգ․)
   

    Նույնիսկ հոգևորականի «խույրերը» («գլխակալներ, գլխաշորեր», հունարենում` «kidareiV», սլավոներենում` «գլխարկներ», եբրայեցերենում` «peer», սակայն Հնգամատյանում` «migbaa», և դա այն դեպքում, երբ քահանայապետի «խույրը» կոչվում էր «mitznefet», իսկ ահա «peer»-ը սովորական գլխաշորերն էին, որոնք կրում էին աշխարհիկները – Եզեկ. 24:17, 23, Ես. 3:20 և այլ տեղիներ), ինչպես նաև անդրավարտիքները (սլավոներենում` «գոտի»-ն, բայց հունարենում` «periskelh, Վուլգաթայում` «leminalia», եբրայեցերենում` «miknesaim», ասել է թե` «կարճ տաբատ» (I. Fl. Ant. III, 7, 1, Ելք 28:42) պետք է կտավե լինեին: Հետագայում մարգարեն, ըստ երևույթին, հիմնավորում է իր այսպիսի պահանջը. «Նրանք քրտինքի մեջ [քրտնեցնող հանդերձով] չպիտի գոտևորվեն»` մի նկատառում, որը կարելի է նաև նման կերպ թարգմանել. «Քրտնած («yaza» ap. leg., որ նման է Ծննդ. 3:19-ի «zev»-«քրտինք» բառին) զգեստ նրանք չպետք է հագնեն» (տե՛ս 17-րդ համարի բացատրությունը): Յոթանասնից թարգմանության մեջ ասվում է` «թող ամուր չկապվեն», այսինքն` գուցե զգեստների մեջ ամուր կապվելը սահմանափակում էր ազատ շարժումները և քրտնարտադրություն էր առաջացնում։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Գլուխներին կտաւէ խոյրեր են ունենալու, սրունքներին՝ կտաւէ անդրավարտիքներ: Ծանր հագնուած չպէտք է լինեն:
(Արարատ թարգ․) Կտավե խույրեր պիտի կրեն իրենց գլուխներին և կտավե անդրավարտիքներ՝ իրենց երանքների վրա. քրտնեցնող հանդերձով չպիտի գոտևորվեն։
(Գրաբար) Եւ խոյրս կտաւիս ունիցին ‘ի գլուխս իւրեանց, և անդրավարտիս կտաւիս յերանս իւրեանց, և ո՛չ զգենուցուն բռնութիւն: