Ա. Լոպուխին
«Իսկ իշխանն իբրև իշխան պիտի նստի այնտեղ, որպեսզի հաց ուտի Տիրոջ առաջ. պիտի մտնի այդ դարպասի նախասրահի ճանապարհով և նույն ճանապարհով դուրս պիտի գա»։ [3] (Սինոդական թարգ․)
Արևելյան դարպասների անմատչելիությունը որոշակիորեն «հաղթահարվեց» իշխանի (եբր. «ganasi», ու ոչ թե «melek» - «թագավոր Մեսիա», ինչպես որ Եզեկ. 36:22-րդ համարում էր) համար. Յոթանասնից թարգմանության մեջ` միայն «hgoumenoV», սլավոներենում` «երեց»: Բոլորի նման իրավունք չունենալով ոտք դնելու այդ դարպասների սրբազան շեմի վրա`իշխանը կարող էր իր այս բացառիկ և պատվաբեր արտոնության շրջանակներում օգտագործել սույն դարպասների ընդարձակ (Եզեկ. 40:6-րդ և հաջորդող համարները) կառույցը և դրանց նախասրահը, որպեսզի այնտեղ հաց ուտեր Տիրոջ առաջ, այսինքն՝ ուտեր սրբազան «խնջույքի» ժամանակ խաղաղության համար մատուցված զոհաբերության և հացի ընծայի նախատեսված բաժինները (Եզեկ. 43։27)։ Իշխանի այս հացկերույթի համար որպես «ճաշատեղի» կարող էր ծառայել կա՛մ դարպասի նախասրահը, կա՛մ էլ արտաքին գավթի 30 սենյակներից մեկը (Եզեկ. 40:17), որը նախատեսված էր ժողովրդի սրբազան ճաշկերույթի համար, և այն պետք է հարակից լիներ արևելյան դարպասին։ Սակայն այդ նպատակն իրագործելու համար իշխանը պետք է դարպասի կառույցից ներս մտներ և այնտեղից դուրս գար ոչ թե բուն դարպասի` նրա գլխավոր անցուղու միջով, այլ «այդ դարպասի նախասրահի ճանապարհով». Յոթանասնից թարգմանության մեջ՝ «kata thn 'odon ailam thV pulhV», սլավոներենում` «elam»-ի ճանապարհով», այսինքն՝ դրա հարակից կառույցի միջով` արտաքին գավթի կողմից, որն այդ ուղղությամբ մեկից ավելի ելքեր ուներ (Եզեկ. 40:13): Այդպիսով իշխանը կարող էր միայն «թռչել» այս դարպասների սրբազան շեմի վրայով՝ առանց դրա վրա ոտք դնելու։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) որովհետեւ առաջնորդ իշխանն է ներսում նստելու՝ Տիրոջ առաջ հաց ուտելու համար: Նա մտնելու է դռան կամարի տակի ճանապարհով եւ նոյն տեղով էլ դուրս է գալու»:
(Արարատ թարգ․) Իսկ իշխանն իբրև իշխան պիտի նստի այնտեղ՝ Տիրոջ առաջ հաց ուտելու համար. նա դարպասի նախասրահի ճանապարհով պիտի մտնի և նույն ճանապարհով դուրս գա»։
(Գրաբար) Քանզի առաջնորդ իշխանն նա՛ նստցի ‘ի դմա ուտել հաց առաջի Տեառն, ընդ ճանապարհ կամարի դրանն մտցէ, և ընդ նո՛յն ճանապարհ ելցէ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: