Ա. Լոպուխին
«Եվ տոնի այս յոթ օրերին նա ողջակեզ պիտի մատուցի Տիրոջը՝ յուրաքանչյուր օրը յոթ ցլիկ և յոթ խոյ՝ անարատ, և իբրև մեղքի համար մատուցված զոհաբերություն` յուրաքանչյուր օրը այծերի երամակից մի այծ (նոխազ)»։ [23]
Այստեղ սահմանվող զոհաբերությունը շատ ավելի մեծ է թե՛ Մովսիսական օրենքի, և թե՛ Եզեկիելի կողմից մյուս օրերի համար սահմանվող զոհաբերությունների համեմատությամբ:
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Տօնի եօթը օրերին ողջակէզներ կը մատուցեն Տիրոջը. եօթը զուարակ, առանց արատի եօթը խոյ՝ եօթը օր շարունակ, օր օրի, մեղքերի քաւութեան համար՝ այծերից էլ մէկ նոխազ օր օրի:
(Արարատ թարգ․) Եվ տոնի յոթ օրերին Տիրոջը ողջակեզ պիտի մատուցի՝ յոթ ցլիկ և յոթ խոյ՝ անարատ, յոթ օրերից յուրաքանչյուր օրը, իսկ մեղքի պատարագ՝ այծերից՝ մի նոխազ՝ յուրաքանչյուր օրը։
(Գրաբար) Եւ զեւթն օր տօնին արասցեն ողջակէզս Տեառն, եւթն զուարակ՝ և եւթն խոյ. անարատ աւուր աւուր զեւթն օր. և վասն մեղաց նոխազ մի յայծեաց աւուր աւուր․

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: